Ա․ Լոպուխին
16-17. «Այժմ լսիր Տիրոջ խոսքը: Դու ասում ես, թե մի մարգարեացիր Իսրայելի մասին և խոսքեր մի ասա Հակոբի տան վերաբերյալ»: [16] «Դրա համար ահա, թե ինչ է ասում Տերը. «Քո կնոջն անպատվելու են քաղաքի մեջ, քո որդիներն ու դուստրերը սրով են ընկնելու, քո հողերը բաժանվելու են սահմանագծային թոկերով, իսկ դու էլ մահանալու ես անմաքուր երկրում, և Իսրայելն անկասկած դուրս է տարվելու իր երկրից»: (Սինոդական թարգ․)
Մարգարեին ընդդիմանալը միևնույն ժամանակ նաև Տիրոջ պատվիրանին ընդդիմանալ է։ Այդ իսկ պատճառով Ամոսը Տիրոջ անունից հայտարարում է Ամասիային սպասվող պատժի մասին: Այս պատիժը հարվածելու է Ամասիայի ամբողջ տանը: Մարգարեն ասում է, որ անձամբ Ամասիան մահանալու է «անմաքուր երկրում», այսինքն՝ հեթանոսական երկրում: Այս մարգարեությունը կարող է իրականացած լինել արդեն մ․թ․ա․ 734 թվականին, երբ Թիգլաթպալասար թագավորը Հյուսիսային թագավորության բնակչության մի մասին գերի տարավ Ասորեստան:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես՝ «Մի՛ մարգարէացիր Իսրայէլի մասին, մարդ մի՛ հաւաքիր ու մի՛ խօսիր Յակոբի տան դէմ»:
(Արարատ թարգ․) Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ։
(Գրաբար) Եւ արդ՝ լո՛ւր զպատգամս Տեառն. Դու ասես. Մի՛ մարգարէանար ի վերայ Իսրայէլի. և մի՛ ժողովս ժողովեր ի վերայ տանն Յակովբու։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: