Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»:
Քրիստոս այդ մարդուն ասում է «վե՛ր կաց», այսինքն՝ հեռացի՛ր մեղքից, «կանգնի՛ր մեջտեղում», այսինքն՝ առաքինությունների մեջտեղում, քանի որ յուրաքանչյուր առաքինություն միջին է, այն ո՛չ պակասին և ո՛չ էլ ավելորդին է հակված: Այսպիսով, երբ նա կանգնի այս կենտրոնում, այդ ժամանակ նրա ձեռքը կրկին առողջ կդառնա:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ Հիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մԵջտե՛ղ արի»: (Սինոդական թարգմ.) [3]
«Կանգնի՛ր մեջտեղում», ավելի ճիշտ՝ «վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»: Տերը մարդկանց մեջ էր. Նրան հիմնականում շրջապատում էին փարիսեցիները (5–րդ համարը. «նայելով» կամ, ավելի ճիշտ՝ «նայելով Իր մոտ շուրջանակի նստածներին): Այսպիսով՝ Տերը անցնում է իր թշնամիների վրա բացահայտ հարձակվելուն և պահանջում է, որ նրանք Իր մասին ունեցած իրենց մտքերը հստակորեն արտահայտեն:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:1
--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»:
(Արարատ թարգ․) Նա ձեռքը չորացած մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։
(Գրաբար) Եւ ասէ ցայրն՝ որոյ ձեռնն գաւսացեալ էր. Արի ա՛նց ի մէջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: