Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):9

Ա. Լոպուխին

«Դուք ինձ երազները չեք հայտնում, քանի որ դուք մեկ նպատակ ունեք. դուք պատրաստվում եք սուտ և կեղծ բան ասել ինձ, քանի դեռ ժամանակն անցնում է. ուրեմն պատմե՛ք ինձ երազը, և այդ ժամանակ ես կիմանամ, որ դուք ինձ կարող եք բացատրել նաև դրա նշանակությունը»։ (Սինոդական թարգ․) [9]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):7
--------------------------------
[9] (Էջմիածին թարգ․) Եթէ դուք երազը չյայտնէք ինձ, ուրեմն համաձայնուել էք սուտ եւ անճիշտ բաներ ասել ինձ, մինչեւ որ ժամանակն անցնի: Ասացէ՛ք ինձ իմ երազը, եւ կ՚իմանամ, որ նրա մեկնութիւնը նոյնպէս կը յայտնէք ինձ»:
(Արարատ թարգ․ 2։9) որ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա. դուք որոշել եք սուտ և զեղծ բան խոսել իմ առաջ, մինչև որ ժամանակը փոխվի. ուրեմն ասացե՛ք ինձ երազը, և կիմանամ, որ դուք ինձ նրա մեկնությունը ևս կասեք»։
(Գրաբար) Արդ՝ եթէ զերազն ո՛չ պատմիցէք ինձ, գիտեմ զի բան սուտ և զեղծուցանելի՝ միաբանեալ էք ասել առաջի իմ մինչև ժամանակն անցցէ. ասացէ՛ք ինձ զերազն իմ, և գիտացից եթէ և զմեկնութիւն նորա պատմելո՛ց էք ինձ։