Երեմիայի մարգարեության մեկնություն 13:12

Ա. Լոպուխին

12−14. «Ուստի ասա՛ նրանց այս խոսքը. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ամեն տիկ պիտի լցվի գինիով»: Նրանք քեզ ասելու են. «Մի՞թե մենք չգիտեինք, որ ամեն տիկ պետք է լցվի գինիով»»։ [12] «Իսկ դու ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տերը. «Ահա, Ես արբեցության աստիճանի գինով պիտի լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին և Դավթի գահի վրա նստող թագավորներին, և քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին»»։ «Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, և հայրերին ու որդիներին մեկտեղ, - ասում է Տերը, - չպիտի գթամ և չպիտի խնայեմ ու չպիտի ողորմեմ, և չպիտի զղջամ նրանց ոչնչացնելու համար»»։ (Սինոդակ. թարգմ.)
   
    Խորհրդանշական գործողությանը միացվում է պատկերավոր արտահայտված մի միտք: Յուրաքանչյուր անոթ լցվում է այն բանով, ինչի համար նախատեսված է: Սակայն իրենց ուղղվածության համար Երուսաղեմի բնակիչներն այլ բանի համար չեն կարող սահմանվել, քան իրենց վրա Աստծո բարկությունն ընդունելու։ Դրա հետևանքով նրանք կկորցնեն մտորելու ունակությունը և անձամբ մահվանն ընդառաջ կգնան, որը պատկերավոր իմաստով արտահայտվում է «անոթի կոտրմամբ»:
  «Գինու տիկ»−ը (եբրայերեն՝ «նէվել−нэвел») կարող է հեղուկի, հատկապես գինու համար նախատեսված անոթի իմաստ ունենալ:

--------------------------------------

[12] (Էջմիածին թարգմ.) . «Այդ ժողովրդին կը յայտնես նաեւ հետեւեալ պատգամը. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ամէն մի տիկ գինով պէտք է լցուի: Եւ եթէ այնպէս լինի, որ քեզ ասեն, թէ՝ «Միթէ մենք չե՞նք հասկանում ու չգիտե՞նք, որ ամէն մի տիկ գինով պիտի լցուի»,

(Արարատ թարգմ.) Այս խո՛սքն ասա նրանց. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ամեն տիկ պիտի լցվի գինիով", և նրանք քեզ ասելու են. Մի՞թե մենք չգիտեինք, որ ամեն տիկ գինիով պետք է լցվի։

(Գրաբար) Եւ ասասցես ժողովրդեանդ զպատգամսդ զայդ. Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. ամենայն տիկ գինւով լցցի։ եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. միթէ չգիտիցե՞մք գիտելով. եթէ ամենայն տիկ գինւով լցցի։