Ա. Լոպուխին
«Բայց Ես պիտի այցելեմ ձեզ ձեր գործերի պտուղների համեմատ, - ասում է Տերը, - և կրակ պիտի վառեմ ձեր անտառում, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։ (Սինոդական թարգմ.) [14]
Հատուկ նշումներ: Թագավորական տան մասին հիշատակումը (11–14–րդ համարներում) հավանաբար վերաբերում է ոչ թե Սեդեկիային, այլ Հովակիմին: Փաստորեն, այստեղ թագավորական արքունիքին արդար դատ անելու կոչ է արվում, որպեսզի այդպիսով Երուսաղեմի փրկությունը դեռևս հնարավոր համարվի: Միևնույն ժամանակ Սեդեկիայի օրոք դա արդեն անհնարին էր:
-------------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Ըստ ձեր չար ընթացքի՝ ես կը պատժեմ ձեզ, - ասում է Տէրը, - կրակ կը վառեմ ձեր անտառներում, եւ նա ամէն ինչ կը լափի իր շուրջը»:
(Արարատ թարգմ.) Բայց ես ձեզ պիտի պատժեմ ձեր գործերի պտուղի համեմատ,- ասում է Տերը,- և կրակ պիտի վառեմ նրա անտառում, որ պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։
(Գրաբար) Եւ արարից այցելութիւն ի վերայ ձեր, ըստ չարութեան գնացից ձերոց՝ ասէ Տէր. եւ վառեցից զհուր յանտառս նորա եւ կերիցէ շուրջ զնովաւ զամենայն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: