Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ահա ես կանգնած եմ քո դէմ, ո՛վ դու, որ բնակւում ես Տիւրոս ծործորներում ու դաշտերում, - ասում է Տէրը. - դուք էիք, որ ասում էիք. «Ո՞վ կը զարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կը մտնի մեր բնակատեղին»:
Հունարեն թարգմանության մեջ «Սոր» բառը լավ բացատրված չէ, քանի որ եբրայերեն տեքստում այն «Սուր» է, որն էլ նշանակում է «քար»: «Քար» բառը ցույց է տալիս Երուսաղեմը, որը տեղադրված է հովտում գտնվող ժայռի վրա, և «հովտի ժայռ» է անվանվում ըստ գտնվելու վայրի, քանի որ Երուսաղեմի մերձակայքը ևս լեռներով է շրջապատված. նրա շուրջը նաև հովիտ կա:
Տյուրոսի համար սարսափելի իրադարձություններ են կանխատեսվում։ Եզեկիելը և Եսայիան շատ են խոսում Տյուրոսի մասին, քանի որ այն վեհացել էր, քանի որ հարևան հրեաներից սովորելու հնարավորություն ունենալով՝ նա ոչինչ չօգտագործեց: Հետևաբար, սա նախևառաջ վերաբերում էր այս ժողովրդին, որովհետև Երուսաղեմը նրանց կողքին էր: Այնուհետև լսի՛ր, թե ինչպես է սա վերաբերում Բաբելոնին և մնացած բոլորին, և կտեսնես նրա ընդհանուր խնամքը:
Ա. Լոպուխին
«Ահա, Ես քո դեմ եմ, հովտի' բնակիչ, հարթավայրի ժա'յռ, - ասում է Տերը, - ձեր դեմ, որ ասում եք. «Ո՞վ դուրս կգա մեր դեմ, և ո՞վ կմտնի մեր բնակարանները»»։ (Սինոդական թարգմ.) [13]
Երուսաղեմը շրջապատված էր լեռներով։ Բայց Երուսաղեմի հովտում քաղաքը նմանվում էր ժայռի, ուստի դրան մոտենալու համար թշնամիները ստիպված էին լեռ բարձրանալ։ Իսկ արդեն քաղաքը գրավելու համար նրանք կրկին ստիպված էին հովտից այն բլուրը բարձրանալ, որի վրա Երուսաղեմն էր: Ահա սա էր պատճառը, որ Երուսաղեմի բնակիչները վստահ էին իրենց անվտանգության հարցում:
-----------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Ահա ես կանգնած եմ քո դէմ, ո՛վ դու, որ բնակւում ես Տիւրոս ծործորներում ու դաշտերում, - ասում է Տէրը. - դուք էիք, որ ասում էիք. «Ո՞վ կը զարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կը մտնի մեր բնակատեղին»:
(Արարատ թարգմ.) Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ,- ասում է Տերը,- որ ասում եք. Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները։
(Գրաբար) Ահաւադիկ ես ի վերայ քո որ բնակեալդ ես ի ծործորս դաշտականս Տիւրոսի՝ ասէ Տէր։ որք ասէին՝ ո՞ զարհուրեցուսցէ զմեզ, կամ ո՞ մտանիցէ ի բնակութիւնս մեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: