Երեմիայի մարգարեության մեկնություն 21:12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Տէրը. «Առաւօտից սկսած արդա՛ր դատաստան արէք, իրաւապա՛հ եղէք, զրկուածին փրկեցէ՛ք նրան զրկողի ձեռքից, որպէսզի իմ բարկութիւնը չբորբոքուի որպէս կրակ. թէ չէ այն կը վառուի, եւ ձեր անիրաւ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի:
    
    Նրանց աննպատակ  չի հիշեցնում Դավիթի մասին, այլ որպեսզի ամաչեն նախնու առաքինություններից. եթե ինչ–որ ուրիշ բան էլ չանեն, գոնե այլևս չար չլինեին:
    «Լսե՛ք խոսքը» ոչ թե այն պատճառով, որ մեծ զորություն ունի, ոչ էլ այն պատճառով, որ ավելի զորավորը չկա, այլ ձեր գործունեության համար (ἐπιτηδεύματα): Ձեր մեղքերը այս կրակի համար կերակուր կդառնան:
    

  Ա. Լոպուխին

«Դավթի' տուն, - այսպես է ասում Տերը. - վաղ առավոտից դատաստա'ն տեսեք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի Իմ զայրույթը կրակի պես չբռնկվի ու չայրի ձեր չար գործերի պատճառով` այն աստիճան, որ ոչ ոք չհանգցնի այն»։ (Սինոդական թարգմ.) [12]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 21:11
---------------------------------------

[12](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Առաւօտից սկսած արդա՛ր դատաստան արէք, իրաւապա՛հ եղէք, զրկուածին փրկեցէ՛ք նրան զրկողի ձեռքից, որպէսզի իմ բարկութիւնը չբորբոքուի որպէս կրակ. թէ չէ այն կը վառուի, եւ ձեր անիրաւ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի:
(Արարատ թարգմ.) ո՛վ Դավթի տուն,- այսպես է ասում Տերը,- առավոտյան արդար դատե՛ք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի ձեր չար գործերի պատճառով կրակի պես դուրս չգա իմ զայրույթն ու այրի, և հանգցնող չլինի։
(Գրաբար) եւ տուն Դաւթի, լուարուք զպատգամ Տեառն. Այսպէս ասէ Տէր. Դատեցարուք ընդ առաւաւտս դատաստան, եւ իրաւացուցէք իրաւունս. փրկեցէք զյափշտակեալն ի ձեռաց զրկողին իւրոյ, զի մի բորբոքեսցի իբրեւ զհուր բարկութիւն իմ. վառեսցի՝ եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսաց անիրաւութեան գնացից ձերոց։