Երեմիայի մարգարեության մեկնություն 22:12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

կը մեռնի այնտեղ, որտեղ գերեցին նրան, այլեւս այս երկիրը չի տեսնի»:
   
   Նրանք մտածում էին, որ նա ևս կվերադառնա ու հարկ վճարելու խոստում կտա ճիշտ այնպես, ինչպես վերադարձավ Մանասեն: Խորհուրդ է տալիս դրա վրա հույս չդնել: Հասկանալի է, որ Երեմիան սա ասել է այն ժամանակ, երբ ինքը քաղաքում գերի է եղել, իսկ Սեդեկիան էլ՝  թագավորողը. Նաբուգոդոնոսորն էր նրան այս վայրի կառավարիչ  նշանակել: Այսպիսով՝ Սեդեկիայի թագավորության սկզբում ասվածը միացվում է դեսպանների կողմից արքային տրված մարգարեական պատասխանի հետ:

    

Ա. Լոպուխին

«Որովհետև Տերն այսպես է ասում Սեղղումի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու մասին, որը թագավորեց իր հոր՝ Հովսիայից հետո, և որը դուրս եկավ այստեղից. նա այլևս հետ չպիտի դառնա այստեղ»։  [12] (Սինոդական թարգմ.)

---------------------------------------

[12] (Էջմիածին թարգմ.) կը մեռնի այնտեղ, որտեղ գերեցին նրան, այլեւս այս երկիրը չի տեսնի»:
(Արարատ թարգմ.) Որովհետև այնտեղ պիտի մեռնի, ուր գերի էին տարել նրան, և այլևս չպիտի տեսնի այս երկիրը։
(Գրաբար) զի ի տեղւոջ յորում գերեցին զնա՝ անդ մեռցի, եւ զերկիրդ զայդ ոչ եւս տեսցէ։