Երեմիայի մարգարեության մեկնություն 23:16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որ ձեզ համար մարգարէութիւն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց սրտի ցնորքներից են խօսում եւ ոչ թէ Տիրոջ բերանից:
    
    Այսպիսին են ապացույցները. ասա՛ ինձ, որտեղի՞ց է սա երևում: Այն բանից, որ սուտ ասելով՝ նրանք բազմացնում են չարը և մեծացնում անհոգությունը:
    

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք խաբում են ձեզ, պատմում են իրենց սրտի երազանքները, այլ ոչ թե Տիրոջ բերանից ելնող խոսքերը»»։ (Սինոդական թարգմ.) [16]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:9

-----------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որ ձեզ համար մարգարէութիւն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց սրտի ցնորքներից են խօսում եւ ոչ թէ Տիրոջ բերանից:
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. Մի լսէքբանից մարգարէիցն որ մարգարէանան ձեզ. զի զրաբանեն դոքա զձեզ. զտեսիլս սրտից իւրեանց խաւսին,եւ ոչ ի բերանոյ Տեառն։