Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան:
Իսկ նրանք, ովքեր պետք է ոչնչացվեին, ոչ միայն չուրախացրեց նրանց, այլ նաև ավելի տխրեցրեց: Պատկերացրե՛ք մի ծեր մարդու, ով լսում է, որ յոթանասուն տարի անց լավ կլինի։ Դրա համար էլ կանգ է առնում սրա վրա, որպեսզի էլ ավելի հուզի նրանց և հույսով ծերացողներին կենդանացնի ու նրանց ավելի խելամիտ դարձնի:
Ա. Լոպուխին
«Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. և Ես պիտի բազմացնեմ նրանց, ու չպիտի նվազեն, և պիտի փառավորեմ նրանց, և չպիտի նվաստացվեն»։ (Սինոդական թարգմ.) [19]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
-----------------------------------------
[19](Էջմիածին թարգմ.) Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան:
(Արարատ թարգմ.) Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։
(Գրաբար) եւ ելցեն ի դոցանէ երգիչք եւ ձայն խաղալկաց, եւ բազմացուցից զդոսա՝ եւ մի նուազեսցին. տարածեցից զդոսա՝ եւ մի նուազեսցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: