Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,
Տե՛ս, թե ինչպես է խոսում նրանց բարեկեցության, Աստծուն ծառայելու և ազատության մասին. այն մասին, որ կլինեն բազմաթիվ, որ կունենան օրինական կարգավորումներ: Դա նրանց հանդեպ սիրալիրություն էր:
Սուրբ Եփրեմ Ասորի
Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,
«Պիտի բազմացնեմ նրանց, և նրանք չպիտի նվազեն... նրանց օրենքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան», ինչպես Մովսեսի, Ահարոնի և Հիսուսի օրերում:
Ա. Լոպուխին
«Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի կանգնի Իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին»։ (Սինոդական թարգմ.) [20]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
-----------------------------------------
[20](Սինոդական թարգմ.) Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,
(Արարատ թարգմ.) Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի հաստատվի իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին։
(Գրաբար) Եւ մտանիցեն դոքա իբրեւ զառաջինն, եւ վկայութիւնք դոցա կանգուն կայցեն առաջի աչաց իմոց։ Եւ հանդէս արարից ի վերայ նեղչաց դոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: