Երեմիայի մարգարեության մեկնություն 30:21

Ա. Լոպուխին

««Եվ նրա առաջնորդն իրենցից իսկ պիտի լինի, և նրա իշխանավորը պիտի դուրս գա իր միջից. և Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա պիտի մոտենա Ինձ. որովհետև ո՞վ կհամարձակվի ինքնուրույն մոտենալ Ինձ», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [21]
   
    Աստծուն մերձենալով՝ Թագավորը կլինի այն նույն վիճակում, որն ունեցել են քահանաները  (Թվ. 16:5), կամ Աստծո և ժողովրդի միջև մեծ միջնորդ եղած  Մովսեսը  (Ելք 24:2): Թագավորը սիրտ կառնի դրանից, այսինքն՝ նա իրեն Աստծո հետ արտասովոր մերձեցմանը լիովին արժանի կզգա: Ակնհայտ է, որ Երեմիան այստեղ խոսում է Մեսիայի մասին  (Եբր. 9:11–12):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

----------------------------

[21](Էջմիածին թարգմ.) Դուք ինձ համար ժողովուրդ կը լինէք, իսկ ես ձեզ համար կը լինեմ Աստուած»:
(Արարատ թարգմ.) Եվ նրա մեծավորն իրենցից պիտի լինի, և նրա իշխանավորն իր միջից պիտի դուրս գա։ Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա ինձ պիտի մոտենա, որովհետև ո՞վ է նա, որ կհամարձակվի իր սրտով ինձ մոտենալ»,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ եղիցինբռնագոյնք քան զնոսա ի վերայ նոցա. եւ իշխան դոցա ի դոցանէ ելցէ։ Եւ ժողովեցից զդոսա, եւ դարձցին առ իս։ զի ով է այն որ ետ զսիրտ իւր դառնալ առ Տէր, ասէ Տէր։