Սուրբ Հովհան Ոսկեբերան
այսպէս է ասում Տէրը. «Սարսափի ձայն պիտի լսէք, ձայնը ահեղ գոյժի, որից մարդկանց մէջքերը պիտի դողան, եւ փրկութիւն ու հանգստութիւն չպիտի լինի:
Վախը ոչնչացնում է ցանկացած ուժ: Աստծո մարդասիրությունը մեծ է ոչ միայն այն պատճառով, որ աղետների է ենթարկում, այլ նաև այն պատճառով, որ աղետներից առաջ վախ է ներշնչում, իսկ այդ վախը նման է կանանց թուլություն զգալուն:
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը. «Շփոթության և սարսափի ձայն ենք մենք լսում, և ոչ թե` խաղաղության»»։ (Սինոդական թարգմ.) [5]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
-----------------------------------------
[5](Էջմիածին թարգմ.) այսպէս է ասում Տէրը. «Սարսափի ձայն պիտի լսէք, ձայնը ահեղ գոյժի, որից մարդկանց մէջքերը պիտի դողան, եւ փրկութիւն ու հանգստութիւն չպիտի լինի:
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Վախի ձայն լսեցինք. սարսափի և ոչ խաղաղության։
(Գրաբար) այսպէս ասէ Տէր. Ձայն ահի լուիջիք, եւ զձայն ահեղ գուժի, յորմէ դողայցեն մէջք. եւ փրկութիւն եւ խաղաղութիւն ոչ իցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: