Ա. Լոպուխին
««Դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, ովքեր ասում են. «Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, որովհետև հավիտյան է Նրա ողորմությունը», և Տիրոջ տանը գոհության ընծա մատուցողների ձայնը. որովհետև Ես պիտի վերադարձնեմ այս երկրի գերյալներին իրենց նախկին վիճակին», - ասում է Տերը»։(Սինոդական թարգմ.) [11]
Այս համարից պարզ է դառնում, որ Սաղմոս 105:1; 106:1; 117:1; 135:1 համարներում հանդիպող փառաբանությունը հրեաներին քաջ հայտնի է եղել մինչև գերությունը, և որ սաղմոսները գերությունից առաջ արդեն գոյություն են ունեցել, ինչը որոշ քննադատներ չեն ցանկանում ընդունել:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:1
-----------------------------------------
[11](Էջմիածին թարգմ.) ձայնն ուրախութեան եւ ձայնը ցնծութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ «Գոհութի՛ւն մատուցեցէք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, եւ յաւիտենական է նրա ողորմութիւնը»: Օրհնութեան նուէրներ պիտի բերեն Տիրոջ Տունը, քանզի այդ երկրի գերեալներին առաջուայ վիճակին պիտի վերադարձնեմ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։
(Գրաբար) ձայն ուրախութեան, եւ ձայն ցնծութեան. ձայն փեսայի, եւ ձայն հարսին. որք ասիցեն. Գոհացարուք զՏեառնէ ամենակալէ զի քաղցր է զի յաւիտեան է ողորմ նորա։ բերցեն պատարագս աւրհնութեան ի տուն Տեառն. զի դարձուցից զգերութիւն երկրիդ այդորիկ՝ ըստ առաջնոյն՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: