Երեմիայի մարգարեության մեկնություն 36:20

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Մատեանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ, արքայի մօտ, եւ արքային պատմեցին ամէն բան:
    
    Ովքե՞ր են նրանք: Չնայած անհրաժեշտ էր շնորհակալություն հայտնել, գովաբանել և զարմանալ, սակայն նրանք ոչ մի նման բան չարեցին, այլ գնացին ու գրքում գրվածի մասին զեկուցեցին թագավորին, իսկ գիրքը դրեցին Եղիսամի տանը:
    

Ա. Լոպուխին

«Եվ նրանք գնացին պալատ՝ թագավորի մոտ, սակայն մագաղաթը թողեցին Եղիսամայի՝ թագավորի դպրի սենյակում, և այս բոլոր խոսքերը պատմեցին թագավորի ականջին»։ (Սինոդական թարգմ.) [20]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9

-----------------------------------------

[20](Էջմիածին թարգմ.) Մատեանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ, արքայի մօտ, եւ արքային պատմեցին ամէն բան:
(Արարատ թարգմ.) Եվ նրանք եկան սրահը՝ թագավորի մոտ, սակայն մագաղաթը պահ տվեցին դպիր Եղիսամայի սենյակում։ Եվ բոլոր խոսքերը պատմեցին թագավորին։
(Գրաբար) Եւ մտին առ արքայ ի սրահ անդր. եւ զմատեանն ետուն պահել ի տան Ելիսամա դպրապետի, եւ պատմեցին արքայի զամենայն զբանսն։