Ա. Լոպուխին
«Այն խոսքը, որը հասավ Երեմիային Տիրոջ կողմից՝ այն բանից հետո, երբ որ Նաբուզարադան թիկնապահապետը նրան արձակեց Ռամայից, որտեղից էլ նրան նրան շղթայակապ տարավ Երուսաղեմի և Հուդայի այն մյուս գերիների մեջ, որոնք տարագրվում էին Բաբելոն»։ (Սինոդական թարգմ.) [1]
Այս համարում բովանդակվող մակագրությունն իրականում վերաբերում է միայն Երեմիա 42:4–22 և Երեմ. 43:8–13 համարներին, որոնք սերտորեն կապված են XL և XLI գլուխներում բովանդակվող պատմական իրադարձությունների հետ: Դրա շնորհիվ էլ այն մակագրությունը, որը պետք է լիներ Երեմիա 42:4 համարի սկզբում, առնչված է XL գլխի սկզբին: Ռաման գերեվարված հրեաների առաջին կանգառն էր (այս քաղաքը Երուսաղեմից հյուսիս էր: Այն Երուսաղեմից հեռու էր 2 ժամվա անցնելիք ճանապարհի չափով):
-----------------------------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Սա է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում: Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղէմի եւ Յուդայի երկրի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն:
(Արարատ թարգմ.) Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով, երբ որ Նաբուզարադան թիկնապահապետը նրան արձակեց Ռամայից և հետո նրան շղթայակապ բերել տվեց Երուսաղեմի և Հուդայի բոլոր այն տարագիրների մեջ, որ տարագրվում էին Բաբելոն։
(Գրաբար) Բանն որ եղեւ ի վերայ Երեմիայի ի Տեառնէ՝ յետ արձակելոյն զնա Նաբուզարգանայ դահճապետի ի Հռամա. քանզի առին զնա կապեալ ձեռակապաւք ի միջոյ ամենայն գերութեանն Երուսաղէմի եւ Յուդայ՝ զոր խաղացուցին ի Բաբելոն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: