Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
15–16. ապա այդ մասին լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հրէաստանի մնացորդներ»: Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Եթէ դուք երեսներդ շուռ տաք ու մտնէք Եգիպտոս, որպէսզի այնտեղ բնակուէք ապա այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, եւ այն սովը, որից տագնապում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, եւ այնտեղ պիտի մեռնէք:
Երբ Աստված հալածում է, ապա ոչ ոք չի փրկի նրան, ում վտանգ է սպառնում. բայց որտեղ էլ այդ մեկը լինի, նա կհանդիպի աստվածային զայրույթի դրսևորմանը:
Ա. Լոպուխին
«Ուրեմն հիմա լսե´ք Տիրոջ խոսքը, դո՛ւք` Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե դուք ձեր դեմքերը վճռականորեն ուղղեք Եգիպտոս գնալու համար, և գնաք այնտեղ բնակվելու»»: (Սինոդական թարգմ.) [15]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 42:7
------------------------
[15] (Էջմիածին թարգմ.) ապա այդ մասին լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հրէաստանի մնացորդներ»: Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Եթէ դուք երեսներդ շուռ տաք ու մտնէք Եգիպտոս, որպէսզի այնտեղ բնակուէք,
(Արարատ թարգմ.) ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու,
(Գրաբար) Եւ արդ վասն այդորիկ լուարուք զպատգամս Տեառն մնացորդք Հրէաստանի։ Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Եթէ դուք տալով տացէք զերեսս ձեր մտանել յԵգիպտոս՝ եւ անդ բնակիլ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: