Երեմիայի մարգարեության մեկնություն 48։33

Սուրբ Եփրեմ Ասորի

Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը: Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ առաւօտները խաղող չպիտի ճմլեն, եւ երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսուի:
     
     Մարգարեն նկատի ունի հնձանում խաղողի տրորման ժամանակ խաղողագործների արձակած բացականչությունները: Քանզի Սևամ քաղաքի շրջակայքում շատ խաղողի այգիներ կային. սա կարելի է եզրակացնել նաև ավելի վաղ ասվածից: Այս քաղաքը մարգարեն ներկայացնում է Կարմելոս լեռան պատկերով և այն Կարմել է ավանում, քանի որ դաշտերի առատությամբ և բերրիությամբ նմանեցվում էր Կարմելոսին:
     

  Ա. Լոպուխին

«Ուրախությունն ու ցնծությունը վերացվելու են Կարմելոսից ու Մովաբի երկրից: Ես դադարեցնելու եմ գինու հոսքը հնձաններից. այլևս երգերով չպիտի տրորեն դրանք (խաղող). նախատինքի աղաղակ պիտի լինի, և ոչ թե ուրախության աղաղակ»։ (Սինոդական թարգմ.) [33]
     
     «Կարմելոս»–ն այստեղ սովորական գոյական է և նշանակում է «բերրի բլուր»: Սա մովաբական դաշտի անվանումն է, որն առանձնանում էր իր բերրիությամբ:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

--------------------------------------

[33](Էջմիածին թարգմ.) Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը: Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ առաւօտները խաղող չպիտի ճմլեն, եւ երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսուի:
(Արարատ թարգմ.) Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչով խաղող չպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։
(Գրաբար) Մաշեցաւ ուրախութիւն եւ ցնծութիւն ի Կարմելայ՝ եւ յերկրէն Մովաբացւոց։ գինի էր ի հնծանս քո. ընդ առաւաւտս ոչ կոխեցին, եւ ընդ երեկս ոչ հանին զձայն հնծանահարաց։