Սուրբ Եփրեմ Ասորի
Բաբելոնի երկրից փախածների ու փրկուածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տայ մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան մասին, նրա տաճարի վրէժխնդրութեան մասին:
Սա հրեաների ձայնն է, որոնք, ըստ մարգարեների խոսքերի, գիտեին հեթանոսներից թաքնված գաղտնիքը, որովհետև նրանցից բացի ոչ ոք չգիտեր, որ Բաբելոնի կործանումը և Քաղդեացիների թագավորության անկումը հրեաների Տեր Աստծո վրեժն էր: Վրե՛ժ, որը Տերը լուծում էր Իր տաճարի համար: Մարգարեն կանխատեսում է, որ հրեաներից շատերն այդ ժամանակ կփախչեն Բաբելոնից, և նրանցից ոմանք կհասնեն Հուդայի երկիր:
Ա. Լոպուխին
«Լսվում է փախչողների ու Բաբելոնի երկրից փրկվողների ձայնը, որպեսզի Սիոնում հռչակեն մեր Տեր Աստծո վրեժխնդրությունը, վրեժխնդրությունը Նրա տաճարի համար»։(Սինոդական թարգմ.) [28]
Այն, որ Երուսաղեմի տաճարը կործանվելու է քաղդեացիների կողմից, Երեմիային արդեն հայտնի էր վաղուց:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1
-------------------------------------
[28](Էջմիածին թարգմ.) Բաբելոնի երկրից փախածների ու փրկուածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տայ մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան մասին, նրա տաճարի վրէժխնդրութեան մասին:
(Արարատ թարգմ.) Լսե՛ք, խույս են տալիս ու Բաբելոնի երկրից փախչում են, որպեսզի պատմեն Սիոնում Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրությունը, նրա տաճարի համար վրեժխնդրությունը։
(Գրաբար) Ձայն փախուցելոց եւ ապրելոց յերկրէն քաղդեացւոց, պատմել ի Սիովն զվրէժխնդրութիւն ի Տեառնէ Աստուծոյ մերմէ, զվրէժխնդրութիւն տաճարի իւրոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: