Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Իմ ժողովրդի դստեր վէրքը նրանք բուժում էին արհամարհանքով եւ ասում. «Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն», մինչդեռ խաղաղութիւն չկար:
Նրանք պատժվեցին ըստ իրենց գործերի, քանի որ ովքեր մերժում են Տիրոջ Խոսքը, մերժվում են Նրա կողմից։ «Նրանց կանանց և ունեցվածքը,— ասում է,— կտամ թշնամիներին: Եվ որպեսզի Իմ վճիռը դաժան չթվա, թող լսողը իմանա դրա պատճառները. «Որովհետև նրանք` փոքրից մինչև մեծ, ծառայում են շահասիրությանը»։ Քանի որ շահասիրությունն է բոլոր չարիքների արմատը»: Մարգարեից մինչև քահանա պետք է ուրիշներին խրատեին մեղքերի համար, սակայն առաջինն իրենք էին ենթարկվել ախտերին, և բոլորը, ուրիշներին կողոպտելով, կա՛մ անիրավություն էին գործում, կա՛մ սուտ էին խոսում: Այնպես որ նրանց բերանում ճշմարտություն չկար: Եվ սրանից հետո նրանք, ովքեր անձամբ էին ենթարկվել բոլոր ախտերի առաջացրած խոցերին, ցանկանում էին բարի բժիշկների նման իրենց խոսքերով բուժել այլոց վերքերը: Մենք սա հաճախ ենք տեսնում նաև մեր ժողովրդի մեջ, ըստ երանելի Պողոս առաքյալի. «Քարոզում ես չգողանալ, գողանում ես» (տե՛ս Հռոմ. 2:22) և այլն: Այդպիսիները, երբ տեսնում են մեղավորներին և հատկապես հարուստներին, փորձում են բուժել Աստծո ժողովրդի դստեր, այսինքն՝ Եկեղեցու կործանումը: Սակայն անարգանքի մեջ կա՛մ գայթակղվում, կա՛մ գայթակղեցնում են ուրիշներին, և, քողարկված լինելով ամեն տեսակի անօրինությամբ, ասում են` «խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա, այլ նրանց սպառնում է մեղքերի պատերազմը:
Ա. Լոպուխին
«Եվ բժշկում են Իմ ժողովրդի դստեր վերքերը թեթևամտորեն՝ ասելով. «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն», բայց խաղաղություն չկա»։ (Սինոդական թարգմ․) [11]

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: