Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրա համար էլ նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետեւ նրանցից ամէն ոք, փոքրից մինչեւ մեծերը, չափից աւելի ագահութիւն է անում, իւրաքանչիւրը, մարգարէից մինչեւ քահանան՝ անիրաւութիւն:
Ժառանգներ է անվանում թշնամիներին: Ինչպես ժառանգություն ստացածներն են ապահով և հաստատուն կերպով տիրապետում այն, այնպես էլ սրանք։ Ինչի՞ համար ես նրանց տալիս: Բարեպաշտությա՞ն համար: Ո՛չ, այլ նրանց պատժելու և խրատելու: Մենք հաճախ երեխաների հետ էլ ենք այսպես վարվում, քանզի նրանց կշտամբում ենք և նրանց փոխարեն ուրիշներին ենք պատիվ մատուցում, որպեսզի նրանց անհանգստացնի ու տխրեցնի ոչ միայն սեփական բարիքներից զրկվելը, այլ նաև ուրիշների հանդեպ ցուցաբերված ուշադրությունը:
Ա. Լոպուխին
«Դրա համար նրանց կանանց պիտի տամ ուրիշներին, նրանց դաշտերը՝ այլ տիրակալների, որովհետև նրանք բոլորը` փոքրից մինչև մեծը, տրվել են շահամոլությանը. մարգարեից մինչև քահանա` բոլորը գործում են ստությամբ»։ (Սինոդական թարգմ․) [10]

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: