Երեմիայի մարգարեության մեկնություն 8:11

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Իմ ժողովրդի դստեր վէրքը նրանք բուժում էին արհամարհանքով  եւ ասում. «Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն», մինչդեռ խաղաղութիւն չկար:

 

  Նրանք պատժվեցին ըստ իրենց գործերի, քանի որ ովքեր մերժում են Տիրոջ Խոսքը, մերժվում են Նրա կողմից։ «Նրանց կանանց և ունեցվածքը,— ասում է,— կտամ թշնամիներին: Եվ որպեսզի Իմ վճիռը դաժան չթվա, թող լսողը իմանա դրա պատճառները. «Որովհետև նրանք` փոքրից մինչև մեծ, ծառայում են շահասիրությանը»։ Քանի որ շահասիրությունն է բոլոր չարիքների արմատը»: Մարգարեից մինչև քահանա պետք է ուրիշներին խրատեին մեղքերի համար, սակայն առաջինն իրենք էին ենթարկվել ախտերին, և բոլորը, ուրիշներին կողոպտելով, կա՛մ անիրավություն էին գործում,  կա՛մ սուտ էին խոսում: Այնպես որ նրանց բերանում ճշմարտություն չկար: Եվ սրանից հետո նրանք, ովքեր անձամբ էին ենթարկվել բոլոր ախտերի առաջացրած խոցերին, ցանկանում էին բարի բժիշկների նման իրենց խոսքերով բուժել այլոց վերքերը: Մենք սա հաճախ ենք տեսնում նաև մեր ժողովրդի մեջ, ըստ երանելի Պողոս առաքյալի. «Քարոզում ես չգողանալ, գողանում ես» (տե՛ս Հռոմ. 2:22) և այլն: Այդպիսիները, երբ  տեսնում են մեղավորներին և հատկապես հարուստներին, փորձում են բուժել Աստծո ժողովրդի դստեր, այսինքն՝ Եկեղեցու կործանումը: Սակայն անարգանքի մեջ կա՛մ գայթակղվում, կա՛մ գայթակղեցնում են ուրիշներին, և, քողարկված լինելով ամեն տեսակի անօրինությամբ, ասում են` «խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա, այլ նրանց սպառնում է մեղքերի պատերազմը:

   

Ա. Լոպուխին

«Եվ բժշկում են Իմ ժողովրդի դստեր վերքերը թեթևամտորեն՝ ասելով. «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն», բայց խաղաղություն չկա»։ (Սինոդական թարգմ․) [11]