Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
իմաստուններն ամօթահար եղան, զարհուրեցին ու պարտուեցին, որովհետեւ անարգեցին Տիրոջ խօսքը: Նրանց մէջ ի՞նչ իմաստութիւն կայ որ:
Իմաստուններ է անվանում ոչ թե այն պատճառով, որ նրանք իմաստուն ձևով էին դա (այսինքն՝ Օրենքը մեկնում, հստակեցումը` թարգմանչի կողմից) անում, այլ այն իմաստով, որ նրանք դատվելու են դատաստանի ժամանակ, և, նրանց իմաստությունը հիմարություն է դառնալու, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Այլոց ուսուցանելով՝ ինքներդ ձեզ ինչո՞ւ չեք սովորեցնում» (Հռովմ. 2:21): Քանի որ նրանք մերժել են Տիրոջ խոսքը, ուստի նրանց մեջ իմաստություն չկա: Այսպիսով` ապարդյուն են օրենքի իմացությամբ պարծենում նրանք, ովքեր գործերով քանդում են [այդ նույն] վարդապետությունը:
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
իմաստուններն ամօթահար եղան, զարհուրեցին ու պարտուեցին, որովհետեւ անարգեցին Տիրոջ խօսքը: Նրանց մէջ ի՞նչ իմաստութիւն կայ որ:
«Իմաստուն» արտահայտություն ասելով` այստեղ, ըստ երևույթի, նկատի են առնվում հունական լավագույն բանաստեղծներն ու պատմաբանները: Նրանք ունեին գեղեցիկ, հղկված և խոսքի մանրամասնությունների մեջ նրբագեղության աստիճան մշակված լեզու, բայց [նաև] ունեին սիրտ, որը հաղորդակից չէր իրական իմաստությանը. քանի որ, ինչպես գրում է իմաստուն Պողոսը. «Իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և հիմարացան» (Հռովմ. 1:21–22): Այսպիսով` ձայնով և լեզվով նրանք իմաստուն էին, բայց սրտում` անմիտ: Քանի որ ըստ Ա Կորնթ. 3:19 համարի` «այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ»:
Ա. Լոպուխին
«Իմաստուններն ամաչեցին, խճճվեցին և բռնվեցին որոգայթի մեջ. ահա, նրանք մերժեցին Տիրոջ խոսքը. ուրեմն էլ ո՞րն է նրանց իմաստությունը»։ (Սինոդական թարգմ․) [9]

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: