Երեմիայի մարգարեության մեկնություն 3:24

Ա․ Լոպուխին

«Մեր երիտասարդությունից ի վեր այս պղծությունը խժռել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց ոչխարներին ու նրանց եզներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին»։ (Սինոդական թարգ․)[24]
   
   «Մեր երիտասարդությունից», այսինքն՝ Իսրայելական տասը ցեղերից կազմված առանձին թագավորության գոյության հենց սկզբից։

   «Այդ պղծությունը», այսինքն՝ կուռքերը, մասնավորապես Բահաղը, որն այն պատճառով է այդպես անվանվում, քանի որ նրա պատվին կատարվող ծեսերը ծայրահեղ պիղծ էին (Օսե․ 9։10

   «Հայրերի աշխատանքը» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել «հայրերի ունեցվածքը» տարբերակով։ Եթե հաջորդիվ այդ ունեցվածքի մեջ են ընդգրկվում նաև երեխաները, ապա դրանում ոչ մի զարմանալի բան չկա։ Ըստ հին իսրայելական սովորութային իրավունքի՝ հայրը իրավունք ուներ իր երեխաներին տնօրինել այնպես, ինչպես իրեն պատկանող ունեցվածքը։ Իսրայելը միայն ժամանակի ընթացքում կհասկանա, թե որքան զոհեր է արժեցել դեպի կուռքերը նրա ունեցած ձգտումը։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:19
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Մեր մանկութիւնից ի վեր խայտառակութիւնը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հօտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին:
(Արարատ թարգ․) Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին։
(Գրաբար) Եւ ամաւթ մաշեաց զվաստակս հարցն մերոց ի մանկութենէ իւրեանց. զխաշինս նոցա եւ զանդեայս, եւ զուստերս եւ զդստերս իւրեանց։