Ա․ Լոպուխին
«Այն օրն այնպես է լինելու»,− ասում է Զորությունների Տերը,− «որ Ես ոչնչացնելու եմ կուռքերի անուններն այս երկրից, ու նրանք այլևս չեն հիշատակվելու, ինչպես նաև այս երկրի վրայից վերացնելու եմ կեղծ մարգարեներին և չար ոգիներին»: (Սինոդական թարգ․) [2]
Մեղքն ու անմաքրությունը հրեաների մեջ պահպանվում էին հիմնականում կռապաշտության հետ կապվածության և պիղծ ոգու կողմից ոգեշնչվող կեղծ մարգարեների գործունեության պատճառով (Գ Թագ. 22:19−23): Այսուհետ անգամ կուռքերի անուններն են մոռացության մատնվելու, այսինքն` կռապաշտությունը իսպառ վերանալու է. կեղծ մարգարեները դադարելու են ընտրյալ ժողովրդի մեջ հայտնվել, պիղծ ոգու գործունեությունը կաթվածահար է լինելու (տե՛ս Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 194): Որպես Մաղաքիայի՝ «մարգարեների կնիքի» նախորդի, Զաքարիայի 13:2 և հաջորդ համարներում էլ կարելի է Իսրայելում մարգարեության ավարտի մոտ լինելու մասին ակնարկ տեսնել: Այստեղ, ակնհայտորեն, խոսքը կեղծ մարգարեների մասին է. սակայն արդեն իսկ առանց որևէ կոնկրետացման «nethi'im» բառի կիրառությունը որոշ մեկնաբանների կարծիքով վկայում է այն մասին, որ Զաքարիան նկատի ունի այն ժամանակը, երբ միայն կեղծ մարգարեներ են լինելու (Keil. Op. cit. S. 642, 643; ZATW. 1881, S. 90–91; Smith. P. 484; Marti. Op. cit. S. 449; И. Kорсунский. Иудейское толкование Ветхого Завета. М., 1882. С. 88–89)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այն օրը Տէրը պիտի վերացնի կուռքերի անունները երկրից, նրանք այլեւս չպիտի յիշուեն. պիտի վերացնի երկրից սուտ մարգարէներին եւ պիղծ ոգիներին,
(Արարատ թարգ․) «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ բարձցէ Տէր զանուանս կռոց յերկրէ, եւ ոչ եւս եղիցի յիշատակ նոցա, եւ զսուտ մարգարէսն՝ եւ զայսս պիղծս բարձից յերկրէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: