Զաքարիայի մարգարեության մեկնություն 13։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Այնժամ եթե մեկը մարգարեանա, ապա նրա հայրը և նրա մայրը, որոնք ծնել են նրան, պիտի ասեն նրան. «Դու չպիտի ապրես, որովհետև սուտ ես խոսում Տիրոջ անունով»։ Եվ նրա հայրն ու նրա մայրը, որոնք ծնել են նրան, պիտի խոցեն նրան, երբ նա մարգարեանա»։ (Սինոդական թարգ․) [3]
   
    Կեղծ մարգարեության հանդեպ ունեցած զզվանքն այնքան զորավոր է լինելու, որ ծնողներն անգամ Տիրոջ անունով սուտ խոսել համարձակվող իրենց սեփական երեխաներին չեն խնայելու. նրանց մահվան են մատնելու, ինչպես սահմանված է Օրենքով (Բ Օր. 13:6−11, 18:20; Keil. Op. cit. S. 642):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) եւ եթէ որեւէ մէկը դեռեւս մարգարէութիւն անի, նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, թող ասեն՝ «Դու չպիտի ապրես, որովհետեւ Տիրոջ անունից սուտ խօսեցիր»: Նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, թող արգելեն մարգարէութիւն անել:
(Արարատ թարգ․) Եվ եթե մի մարդ դարձյալ մարգարեանա, այն ժամանակ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, նրան պիտի ասեն. “Չպիտի ապրես, որովհետև Տիրոջ անունով սուտ ես խոսում”։ Եվ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, պիտի խոցեն նրան, երբ նա մարգարեանա։
(Գրաբար) Եւ եղիցի թէ մարգարէանայցէ ոք տակաւին, եւ ասասցեն ցնա հայր եւ մայր իւր՝ որ ծնան զնա. Մի կեցջիր՝ զի սուտ խաւսեցար յանուն Տեառն. եւ խափանեսցեն զնա հայր եւ մայր նորա, որ ծնան զնա՝ ի մարգարէանալոյն։