Ա․ Լոպուխին
4-5․ «Այն օրն այնպես է լինելու, որ նման մարգարեներից յուրաքանչյուրը ամաչելու է իր մարգարեության պատճառով, երբ որ սկսի խոսել դրանց մասին, և իրենց վրա քուրձ չեն գցելու, որպեսզի խաբեն»: [4] «Յուրաքանչյուրն ասելու է, թե ես մարգարե չեմ, ես հողագործ եմ, քանի որ ինչ որ մեկն ինձ ստրուկ է դարձրել իմ ծննդյան օրվանից»: (Սինոդական թարգ․)
Նույնիսկ անձամբ կեղծ մարգարեներն են ամաչելու իրենց դատապարտելի գործունեության համար և դադարելու են այնպիսի հագուստ հագնել, որոնք օգտագործում էին մարգարեները: Մարգարեի բարձր կոչման փոխարեն՝ նրանք նախընտրելու են նմանվել հողագործներին:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այն օրը այդ մարգարէները պիտի ամաչեն իրենց մարգարէութիւն անելու ժամանակ՝ ամէն մէկն իր տեսիլքի համար, որովհետեւ նրանք սուտ խօսեցին եւ սուտ խօսելու պատճառով պիտի հագնեն մազեղէն քրձեր:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը մարգարեները մարգարեանալու ժամանակ ամեն մեկն իր տեսիլքից պիտի ամաչեն և խաբելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ ամաչեսցեն մարգարէքն յիւրաքանչիւր տեսլենէ ի մարգարէանալն իւրեանց, եւ զգեցցին փեղկս մազեղէնս՝ փոխանակ զի ստեցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: