Ա․ Լոպուխին
«Այն ժամանակ մարտակառքերը ոչնչացնելու եմ Եփրեմի մոտ և ձիերին` Երուսաղեմում, ու կործանվելու է մարտական աղեղը; և Նա ազգերին խաղաղություն է բերելու, ու Նա պետք է տիրի ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծայրերը»:(Սինոդական թարգ․) [10]
Աշխարհի Տիրակալի գահակալությամբ Աստծո ժողովուրդն այլևս մարտական կառքերի և ռազմական ձիերի կարիք չի ունենալու։ Ցանկացած տեսակի պատերազմական զենք պետք է ոչնչացվի, քանզի խաղաղություն է հռչակվելու բոլոր ժողովուրդներին՝ աշխարհի բոլոր ծայրերում:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները՝ Երուսաղէմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակուի, եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ երկրի ծագերը:
(Արարատ թարգ․) Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։
(Գրաբար) եւ սատակեսցէ զկառս յԵփրեմայ եւ զերիվարս յԵրուսաղէմէ. եւ խորտակեսցի աղեղն պատերազմաւղ, եւ բազմութիւն եւ խաղաղութիւն յազգաց, եւ տիրեսցէ ջրոց ի ծովէ մինչեւ ի ծով, եւ ի գետոց մինչեւ ի ծագս երկրի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: