Ա․ Լոպուխին
11-12․ «Իսկ ինչ վերաբերում է քեզ, ապա քո արյան ուխտի համար Ես քո գերիներին ազատելու եմ գբից, որտեղ ջուր չկա»: [11] «Վերադարձեʹք դեպի ամուր հողը, դոʹւք, հույսը չկորցրած գերիներ: Ինչ որ այժմ ասում եմ, քեզ կրկնակի եմ հատուցելու»: (Սինոդական թարգ․)
Հեթանոսների հզորության անկման ու աշխարհի Տիրակալի Սիոնի վրա թագավորելու նկարագրության ժամանակ մոռացության չեն մատնվում նաև այն հրեաները, որոնք ցրվել են հեթանոսական երկրներում և թափառում են գերության մեջ: Հանուն զոհերի արյամբ կնքված ուխտի՝ Տերը որոշում է ուխտի բոլոր մասնակիցներին դուրս բերել ցրված վիճակից և ազատել գերության արհավիրքներից: Բոլոր ազգերի միջից Տերը ուխտ է կնքել միայն հրեա ժողովրդի հետ. այս ուխտի զորությամբ այժմ կարծես թե անջուր փոսի մեջ գտնվողները տեղափոխվելու են վեհ և ապահով մի վայր: Սրանք գերության մեջ գտնվող այն հրեաներն են, որոնք չեն կորցրել ազատություն ձեռք բերելու իրենց հույսը. նրանք 12−րդ համարում կոչվում են «հույսը չկորցրած գերիներ»: Արյան ուխտի և Աստծո անսասան խոստումների մեջ է, հետևաբար, ստրկությունից և գերությունից ազատություն ձեռք բերելու հույսի ամուր հիմքը. իսկ Իսրայելի որդիների կրած բոլոր աղետների փոխարեն նրանք կրկնակի վարձատրություն են ստանալու:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համար պիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից,
(Արարատ թարգ․) Քեզ ևս. քո ուխտի արյունի պատճառով քո գերիներին ես արձակեցի այն գուբից, որի մեջ ջուր չկար։
(Գրաբար) Եւ դու արեամբ ուխտի քոյ արձակեցեր զկապեալս քո յանջրդի գբոյ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: