Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

11-12․ «Իսկ ինչ վերաբերում է քեզ, հանուն քո ուխտի արյան՝ Ես պիտի ազատեմ քո գերիներին այն գբից, որտեղ ջուր չկա»։ [11] «Վերադարձե՛ք ամրոց, ո՛վ հույսի գերիներ. ահա այսօր հայտարարում եմ՝ քեզ կրկնակի պիտի հատուցեմ»։ (Սինոդական թարգ․)
   
   Հեթանոսների զորության անկման և Սիոնում Խաղաղության Թագավորի իշխանության նկարագրության մեջ չեն մոռացվել նաև այն հրեաները, որոնք ցրված են հեթանոսական երկրներում և տառապում են գերության մեջ: Հանուն այն ուխտի, որ կնքվել էր զոհերի արյամբ, Տերը որոշում է ուխտի բոլոր մասնակիցներին դուրս բերել գերությունից և ազատել գերության արհավիրքներից: Բոլոր ազգերի միջից Տերը ուխտ է կնքել միայն հրեա ժողովրդի հետ. այդ ուխտի զորությամբ նրանք, որ այժմ գտնվում են կարծես թե անջուր գբի մեջ, պիտի բարձրացվեն ու տեղափոխվեն բարձր և ապահով մի վայր: Սրանք գերության մեջ գտնվող այն հրեաներն են, որոնք չեն կորցրել ազատություն ձեռք բերելու հույսը. նրանք 12−րդ համարում կոչվում են «հույսի գերիներ»: Հետևաբար, ուխտի արյան և Աստծու անսասան խոստումների մեջ է ընկած ստրկությունից և գերությունից ազատվելու հույսի ամուր հիմքը, իսկ Իսրայելի որդիները կրկնակի վարձատրություն պիտի ստանան կրած բոլոր աղետների դիմաց:

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համար պիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից,
(Արարատ թարգ․) Քեզ ևս. քո ուխտի արյունի պատճառով քո գերիներին ես արձակեցի այն գուբից, որի մեջ ջուր չկար։
(Գրաբար) Եւ դու արեամբ ուխտի քոյ արձակեցեր զկապեալս քո յանջրդի գբոյ.