Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Ճշմարտության օրենքը նրա շուրթերին էր, և անիրավություն չէր գտնվում նրա լեզվին, խաղաղության և ճշմարտության մեջ էր նա քայլում Ինձ հետ և շատերին հետ դարձրեց մեղքից։ (Սինոդական թարգ․) [6]
Նախկինում Ղևիի շուրթերին մշտապես «ճշմարտության օրենքն» էր։ Սա նշանակում է, որ քահանաները զոհ մատուցողներին ուղղված իրենց պահանջներում առաջնորդվում էին միայն Մովսիսական օրենքի պատվիրաններով՝ առանց դրանցից մեկ «նշանախեց» շեղվելու։ Այն անիրավությունը և անհիմն պատրվակները, որոնք այժմ հորինում են քահանաները՝ անպիտան զոհեր մատուցողներին արդարացնելու համար, այն հեռավոր ժամանակներում զոհասեղանի սպասավորները դեռևս չէին արտահայտում։ Ղևին «քայլում էր», այսինքն` ապրում էր հանգիստ (խաղաղության մեջ), որովհետև ընթանում էր «ճշմարտության մեջ», ինչպես պահանջում էր Տեր Աստծու օրենքը։ Նա շատերին հետ էր դարձնում մեղքից, չէր վարվում այնպես, ինչպես ներկայիս քահանաները, որոնք իրենց ավելորդ հանդուրժողականությամբ շատերին տանում էին դեպի այն միտքը, թե կարելի է խաբել Աստծուն՝ անարատ կենդանու փոխարեն անպիտանը մատուցելով (Մաղ․ 1։14)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց:
(Արարատ թարգ.) Ճշմարտության ուսուցում կար նրա բերանում, և նրա շրթունքներին անիրավություն չէր գտնվում. խաղաղությամբ և ուղղամտությամբ էր ընթանում ինձ հետ և շատերին դարձնում էր անօրենությունից։
(Գրաբար) Աւրէնք ճշմարտութեան էին ի բերան նորա, եւ անաւրէնութիւն ոչ գտաւ ի շրթունս նորա. խաղաղութեամբ եւ ուղղութեամբ գնաց ընդ իս. եւ զբազումս դարձոյց յանիրաւութենէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: