Ա․ Լոպուխին
Դուք Իմ զոհասեղանին անմաքուր հաց եք բերում, սակայն ասում եք․ «ինչո՞վ ենք մենք անարգում Քեզ»՝ նրանով, որ ասում եք․ «Տիրոջ սեղանը հարգանքի արժանի չէ»։(Սինոդական թարգ․) [7]
Մարգարեն քահանաների հարցին պատասխանում է այն բանի մատնանշմամբ, որ նրանք իրենց թույլ են տալիս զոհասեղանին (այսինքն` զոհասեղանի վրա այրելու համար) բերել ցանկացած տեսակի` անգամ թթխմորով ընծա (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի), կամ էլ զոհասեղանի վրա այրում են ցանկացած զոհ` նույնիսկ արատներով («հաց» բառը երբեմն ցույց է տալիս «բոլոր տեսակի զոհաբերությունները», հմմտ․ Ղևտ․ 21։6, Թվ․ 28։2)։ Այո՛, երբեմն անգամ քահանաներն են ուղիղ կերպով ասում, որ «Տիրոջ սեղանը հատուկ հարգանքի արժանի չէ»։ Մարգարեի այս խոսքերը ավելի ճիշտ կլինի փոխաբերական իմաստով հասկանալ, որովհետև քահանաները դժվար թե այդպես խոսեին այն զոհասեղանի մասին, որից իրենք սնվում էին։ Ակնհայտորեն մարգարեն ցանկանում է ասել․ «Այդպես անփութորեն վերաբերվելով ժողովրդի կողմից զոհաբերության համար բերված կենդանիների ընդունելությանը՝ դուք, քահանանե´ր, դրանով իսկ կարծես ուղղակի կերպով ժողովրդին զոհաբերության հանդեպ անփույթ վերաբերմունք դրսևորելու եք հրավիրում»։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) դուք իմ սեղանին պիղծ հաց էք մատուցում եւ ասում. «Ինչո՞վ պղծեցինք այն»: Ձեր այն խօսքով, թէ՝ «Տիրոջ սեղանը արհամարհուած է», եւ ինչ որ դրւում է նրա վրայ, արհամարհում էք:
(Արարատ թարգ․) Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում. ձեր ասելով, թե՝ Տիրոջ սեղանն անարգված է։
(Գրաբար) զի մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան եւ ասացէք. Ի՞ւ պղծեցաք զնոսա. յասելն ձեր թէ սեղան Տեառն արհամարհեալ է, եւ զոր ինչ դնի ի վերայ՝ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: