Օսեեի մարգարեության մեկնություն 2:14

Ա․ Լոպուխին

Այդ պատճառով, ահա Ես հրապուրելով (համոզելով) կտանեմ նրան, նրան կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։ (Սինոդական թարգ․) [14]
   
   14, 15 համարներում զետեղված մարգարեի խոսքն ամբողջովին պատկերավոր իմաստ ունի։ Այդ պատճառով էլ դրա ճշգրիտ իմաստը պարզելը դյուրին չէ։ Հին և նոր մեկնաբանները 14, 15 համարները հասկանում են և՛ որպես մխիթարական խոստում (in bоnо sеnsu), և՛ որպես սպառնալիք (in malо sеnsu)։ Ըստ Յոթանասնից թարգմանության (սլավոներեն՝ «կմոլորեցնեմ և կտանեմ անապատ») և ըստ երանելի Թեոդորետի բացատրության՝ 14−րդ համարում մարգարեն խոսում է գերության մասին, երբ գերի դառնալով՝  պոռնիկ կինը կընկնի և կզրկվի իր բոլոր շնորհներից (այս կերպ են հասկանում նաև Հիտցիգը, Եվալդը)։ Ըստ երանելի Հերոնիմոսի մեկնաբանության՝ Տերը բարեհաճ  կլինի Իսրայելի նկատմամբ և նրան դուրս կբերի չարիքից (կտանեմ անապատ)։ Եվ մեկնաբանների մեծամասնությունը հենց այս իմաստով էլ հասկանում է մարգարեի խոսքերը, այսինքն՝ մխիթարական խոստման իմաստով։ Մարգարեն ժողովրդի ապագա փրկությունը համեմատում է Եգիպտոսից նրա դուրս գալու հրաշալի իրողության հետ և այս ժամանակաշրջանի իրադարձություններից է վեցնում իր պատկերները։ «Նրան կտանեմ անապատ»․ մարգարեն նկատի ունի արաբական անապատը, որտեղ Եգիպտոսից դուրս գալուց հետո Իսրայելը դաստիրակվեց որպես Աստծո ժողովուրդ, և որտեղ էլ նրա վրա հեղվեցին Տիրոջ ողորմությունները։ «Եվ կխոսեմ նրա սրտի հետ», այսինքն՝ կմխիթարեմ (Ծննդ․ 34։3, Դատ․ 19։3, Ես․ 40։1, 2

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) «Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս անապատ, կը խօսեմ նրա սրտի հետ,
(Արարատ թարգ․) «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։
(Գրաբար) Վասն այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցի՛ց զնա, և կարգեցի՛ց զնա իբրև զանապատ. և խօսեցա՛յց ի սիրտ նորա։