Ա․ Լոպուխին
և իր սիրեկանների հետևից կընթանա, բայց չի հասնի նրանց, և կփնտրի նրանց, բայց չի գտնի նրանց, և կասի․ «Ես կգնամ և կվերադառնամ նախկին ամուսնուս մոտ, որովհետև այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, քան հիմա»։ (Սինոդական թարգ․) [7]
«Եվ իր սիրեկանների հետևից կընթանա, բայց չի հասնի նրանց»։ Մարգարեն այն միտքն է արտահայտում, որ Իսրայելը նախանձախնդրությամբ կուռքերին կծառայի, սակայն նրանցից սպասվելիք փրկությունը չի ստանա։ Դա նրան կստիպի մտափոխ լինել (և կասի), և նա կվերադառնա առաջին ամուսնու, այսինքն՝ Տեր Աստծո մոտ։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա կը գնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց, կը փնտռի, բայց չի գտնի նրանց եւ կ՚ասի. «Կը գնամ եւ կը վերադառնամ իմ նախկին ամուսնու մօտ, որովհետեւ այն ժամանակ աւելի լաւ էր ինձ համար, քան հիմա»:
(Արարատ թարգ․) Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. «Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա»։
(Գրաբար) Եւ ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, և մի՛ հասցէ նոցա. խնդրեսցէ զնոսա՝ և մի՛ գտցէ զնոսա. և ասասցէ. Երթայց և դարձայց առ այրն իմ առաջին, զի յայնժա՛մ բարի էր ինձ քան արդ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: