Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ուստի ահա Ես փշերով կպատեմ նրա ճանապարհը և նրան պատնեշով կշրջափակեմ, ու նա չի գտնի իր շավիղները» (Սինոդական թարգ․) [6]
«Ուստի»՝ այսինքն՝ կռապաշտության մեջ շեղվելու պատճառով «Ես փշերով կպատեմ նրա ճանապարհը»: Սա նեղությունների և զրկանքների պատկեր է, որոնք Իսրայելը պիտի կրի գերության մեջ և որոնք պիտի ստիպեն նրան հեռանալ կռապաշտությունից («չի գտնի իր սիրեկաններին»)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար ես կը փակեմ նրա ճանապարհները, կը պատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի:
(Արարատ թարգ․) Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու
(Գրաբար) Վասն այնորիկ ե՛ս փակեցից զճանապարհս նորա պատնիշօք, և առականեցից զճանապարհս նորա, և զշաւիղս իւր մի՛ գտցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: