Ա. Պ. Լոպուխին (†1904)
Որովհետև նրանց մայրը պոռնկացավ, և նա, ծնելով նրանց, խայտառակեց իրեն, քանզի ասաց․«Կգնամ իմ սիրեկանների հետևից, որոնք ինձ տալիս են հաց և ջուր, բուրդ և սպիտակեղեն, յուղ և ըմպելիք» (Սինոդական թարգ․) [5]
Մոր (Իսրայելի) պոռնկության (կռապաշտության) մեջ ընկնելու պատճառն այն մոլար մտայնությունն է, թե կուռքերը (սիրեկանները) իրեն տալիս են և՛ սնունդ, և՛ հագուստ, և՛ բոլոր անհրաժեշտ բաները։ Հունարենից սլավոներեն թարգմանության մեջ «Բուրդ» և «սպիտակեղեն» բառերի փոխարեն գործածված է «իմ հագուստը և իմ կերպասը»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Քանի որ չափից դուրս պոռնկացաւ նրանց մայրը եւ ամօթի մէջ թողեց ում որ ծնեց, քանի որ ասաց. «Կը գնամ իմ սիրածների յետեւից, որոնք կը տան ինձ իմ հացն ու ջուրը, իմ հագուստն ու ներքնազգեստը, իմ գինին ու իմ ձէթը եւ ամէն ինչ, որ պէտք է ինձ»:
(Արարատ թարգ․) Որովհետև նրանց մայրը պոռնկացավ, նրանց հղացողը խայտառակություն գործեց, որովհետև ասաց. «Գնամ իմ սիրեկանների հետևից, որոնք տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու քաթանը, իմ յուղն ու ըմպելիքը»։
(Գրաբար) Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, և յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ և զջուր, և զհանդերձ, և զկտաւ իմ, և զգինի իմ, և զձէթ իմ, և զամենայն ինչ որ պիտո՛յ է ինձ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: