Ովսեեի մարգարեության մեկնություն 2:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ չեմ ողորմելու նրա որդիներին, որովհետև նրանք պոռնկության որդիներ են: (Սինոդական թարգ․) [4]
   
   Պատիժ պիտի հասնի և՛ ամբողջ հասարակությանը (մորը), և՛ դրա առանձին անդամներին (որդիներին)։ Այս երեխաները «պոռնկության որդիներ» են, այսինքն, ինչպես սուրբ Եփրեմ Ասորին է մեկնում, մոր հետ միասին թաղվել են նրա չար գործերի մեջ։
--------------------------------
[4]1(Էջմիածին թարգ․) Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են,
(Արարատ թարգ․) Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։
(Գրաբար) Եւ որդւոց նորա ո՛չ ողորմեցայց, զի որդիք պոռնկութեա՛ն են։