Ա․ Լոպուխին
Նրանք չեն ապրի Տիրոջ երկրում․ Եփրեմը կվերադառնա Եգիպտոս, և Ասորեստանում պիղծ բաներ կուտեն։ (Սինոդական թարգ․)[3]
«Եփրեմը կվերադառնա Եգիպտոս»․ մարգարեն ակնկալում է, որ իսրայելական ժողովուրդը պատժվելու է ասորիների միջոցով (Օս․ 5։13, 10։6, 11։5), իսկ Օս․ 11։5 համարում ուղիղ ասում է․ «նա (Իսրայելը) Եգիպտոս չի վերադառնա, այլ Ասորեստան, նա կլինի նրա թագավորը»։ Հետևաբար, 3−րդ (ինչպես նաև Օս․ 8։13) համարի՝ «Եփրեմը կվերադառնա Եգիպտոս» արտահայտությունը վերահաս գերությունը մատնանշող ընդհանուր իմաստ ունի։ «Ասորեստանում պիղծ բաներ կուտեն»՝ ինչպես սննդի պակասի, այնպես էլ զոհաբերությամբ կատարվող պաշտամունքի դադարեցման հետևանքով սննդի մասին Մովսեսի հրահանգները կատարելու անհնարինության պատճառով։
Յոթանասնիցը եբրայերեն «լո եշէվու» արտահայտությունը ընթերցել է որպես կատարյալ ձև՝ «յաշէվու», և թարգմանել է«оύ κατώκησαν», այստեղից էլ առաջացել է սլավոներենի «չբնակվեցին» տարբերակը (ռուսերեն՝ «չեն ապրի» բառերի փոխարեն)։ «Եփրեմը կվերադառնա Եգիպտոս» արտահայտության փոխարեն սլավոներենում՝ «Եփրեմը կբնակվի Եգիպտոսում» է, քանի որ Յոթանասնիցը «վէշեվ» (ծագում է «շուվ»՝ վերադառնալ բառից) ձևը ծագեցրել է «յաշավ»՝ ապրել բառից։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրանք չեն բնակուի Տիրոջ երկրում. Եփրեմը կը բնակուի Եգիպտոսում, եւ նրանք ասորեստանցիների մէջ պիղծ բաներ պիտի ուտեն:
(Արարատ թարգ․) Նրանք չեն բնակվելու Տիրոջ երկրում, այլ Եփրեմը պիտի վերադառնա Եգիպտոս, և Ասորեստանում անմաքուր բաներ պիտի ուտեն։
(Գրաբար) Ո՛չ բնակեցին յերկրի Տեառն. բնակեսցէ Եփրեմ յԵգիպտոս. և ի մէջ Ասորեստանեայց պի՛ղծս կերիցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: