Օսեեի մարգարեության մեկնություն 9:9

Ա․ Լոպուխին

Նրանք խորապես ընկել են, ապականվել են, ինչպես Գաբայի օրերին, Նա կհիշի նրանց անարդարությունները, նրանց կպատժի նրանց մեղքերի համար։ (Սինոդական թարգ․)[9]
   
   Մարգարեն հիշում է Դատավորների դարաշրջանի մի հայտնի պատմություն, երբ Բենիամինի հետնորդները՝ Գաբբայի բնակիչները, սարսափելի բռնություն գործադրեցին Ղևիի հարճի հանդեպ (Դատ․ 19։1, 21։1)։ Նա ցանկանում է ասել, որ իր ժամանակակիցներն այնպես են ընկղմվել մեղքերի մեջ, ինչպես մի ժամանակ Գաբբայի բնակիչները։ Հունարեն տեքստում 9−րդ համարի առաջին «հեէմիկու» բայը առնչվում է 8-րդ համարին, իսկ Գաբբա հատուկ անունը վերցված է որպես «բլուր» իմաստով գործածված հասարակ գոյական, այստեղից էլ առաջացել է սլավոներեն տեքստի «ապականվեցին բլուրների օրերի պես» ընթերցումը։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ապականուեցին ինչպէս բարձունքի օրերին.Տէրը կը յիշի նրանց անօրէնութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց մեղքերի համար:
(Արարատ թարգ․) Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։
(Գրաբար) Ապականեցան ըստ աւուրցն բարձանց. յիշեսցէ՛ զանօրէնութիւնս նոցա, և վրէ՛ժ խնդրեսցէ մեղաց նոցա։