Միքիայի մարգարեության մեկնություն 5։6

Ա․ Լոպուխին

Եւ նրանք կհովվեն Ասորեստանի երկիրը սրով և Նեբրովթի երկիրը՝ նրա դարպասներում, և Նա կազատի Ասորեստանից, երբ որ նա գա մեր երկիրը, և երբ որ մտնի մեր սահմանները։ (Սինոդական թարգ․)[6]
   

   Մարգարեն զորացնում է իր թշնամիների հանդեպ Իսրայելի ապագա հաղթանակի մասին միտքը։ «Նեբրովթի երկիրը», այսինքն՝ Բաբելոնը (տե՛ս Ծննդ. 10։9)։ «Ասորեստանի երկիրը» և նրան պատկանող «Նեբրովթի երկիրը» առանձին−առանձին նշելով՝ մարգարեն մատնանշում է այն տարածքի ընդարձակությունը, որի վրա դրսևորվելու է Իսրայելի զորությունը։ «Նրա դարպասներում» («bipthacheha»), այսինքն՝ նրա ամրություններում (Կեյլ, Յունգերով)։ Յոթանասնիցում «ἐν τη τἀφρφ αύτῆς»՝ «նրա փոսում» կամ էլ «քաղաքի շուրջը պտտվող խրամում» անհասկանալի տարբերակն է։ Վուլգաթան «in lanceis ejus» («իրենց գեղարդներով») տարբերակով է ընթերցում. Վուլգաթայի ընթերցումը փոխանցվել է նաև մեր՝ սլավոներեն տեքստին։ Քանի որ վերջին ընթերցման դեպքում պահպանվում է անդամների զուգահեռականությունը, ուստի այն պետք է գերադասվի եբրայերենից։ Հավանաբար այժմյան եբրայերենի «bipthacheha» բառը ծագել է «bapthichah»−ից («pthichah»՝ սուր, գեղարդ)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նրանք կը հովուեն Ասորեստանը սրով եւ Նեբրոթի երկիրը, իր պարիսպների մէջ. նա կը փրկի քեզ Ասորեստանից, երբ գայ ձեր երկիրը եւ երբ յարձակուի ձեր սահմանների վրայ:
(Արարատ թարգ․) և նրանք սրով պիտի հովվեն Ասորեստանի երկիրը և Նեբրովթի երկիրը՝ քաշված սրով, և պիտի ազատի ասորեստանցուց, երբ նա մեր երկիրը գա կամ մեր սահմանները մտնի։
(Գրաբար) Եւ հովուեսցեն զԱսորեստանեայն սրով. և զերկիրն Նեբրովթայ ի պատնիշի իւրում. և փրկեսցէ զքեզ յԱսորեստանւոյն՝ յորժամ եկեսցէ յերկիր ձեր. և յորժամ հասցէ ի վերայ սահմանաց ձերոց։