Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Սակայն նա ևս աքսորվեց, գնաց գերության․ նույնիսկ նրա մանուկները կոտորվեցին բոլոր փողոցների խաչմերուկներում, իսկ նրա ազնվականների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին»: (Սինոդական թարգ․)[10]
Տե՛ս Նավումի մարգարեության մեկնություն գլու 3:8
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ, քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում, նրա բոլոր թանկարժէք իրերի վրայ վիճակ կը գցեն եւ նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կը կապուեն:
(Արարատ թարգ․) Սակայն նա և՛ աքսորի գնաց, և՛ գերության, նրա մանուկներն էլ, ամեն ճանապարհի գլխին գետնով տրվելով, կոտորվեցին, և նրա պատվավորների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին։
(Գրաբար) Սակայն եւ նա յողդողդեալ գերի գնայցէ. եւ զտղայս նորա զքարի հարցեն ի սկզբան ճանապարհաց նորա. եւ ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճակս արկանիցեն. Եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: