ԱՅՆ ԹԼՊԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԲԼՐԻ ՎՐԱ Է ԵՎ ՈՉ ՍՐՏԻ ՄԵՋ

Մով­սե­սը թլպա­տութ­յան օ­րես­դի­րը չէր, այդ պատ­ճա­ռով էլ չէր կա­րող խա­փա­նել (այն), և քա­նի որ չէր կա­րող խա­փա­նել` չէր [էլ] կա­մե­նում մե­ծա­րել: Ա­պա­գան տես­նե­լու պատ­ճա­ռով ա­նա­պա­տում քա­ռա­սու­ներ­կու տա­րի լռեց, ո­րով­հետև տե­սավ հրաշ­քի տկա­րութ­յու­նը: Ան­մի­ջա­պես ճա­նա­չեց ու­րիշ ազ­գե­րից զա­տո­րո­շե­լով, բայց ոչ թե [նրա մեջ տե­սավ] աստ­վա­ծա­յին կամ­քի ար­դա­րութ­յան լրու­մը: Ն­րան թույլ տվեց անց­նել ­Հոր­դա­նան գե­տով բազ­մա­մարդ աշ­խարհ, ուր անհ­րա­ժեշտ էր դրոշ­մի նշա­նը, որ պի­տի նրանց ան­ձը պա­հեր և ­զա­տո­րո­շեր շատ ազ­գե­րից: ­Նա­վեի որ­դի ­Հե­սուն եր­կու պի­տա­նի բա­նե­րի պատ­ճա­ռով էր շտա­պում Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին թլպա­տել. զա­տե­լու հա­մար այլ ազ­գե­րից և­ ան­բա­ժա­նե­լիո­րեն միա­բա­նե­լու (նրանց) պա­տե­րազմ­նե­րի սխրանք­նե­րի մեջ: ­Բայց ա­ռա­ջի­կա խնդիր է սա­կավ խոս­քե­րով պատ­մել նրա թլպա­տութ­յան մա­սին. թե ին­չու՞ էր քա­րե­րով թլպա­տում և­ ոչ եր­կա­թով, քան­զի ­Գիրքն ա­սում է. «­­Հե­սուն կարծր քա­րից դա­նակ­ներ պատ­րաս­տեց և դ­րան­ցով թլպա­տեց Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին» (­­Հե­սու Ե 3): Ն­րանց մար­տի էր նա­խա­պատ­րաս­տում, և ­պա­տե­րազ­մող­նե­րի բո­լոր զեն­քե­րը շին­ված էին եր­կա­թից, ո­րոնք պետք է թա­թախ­վեին ­Քա­մի հինգ ազ­գե­րի բա­զում զա­վակ­նե­րի ար­յամբ: Տե­գերն ու նի­զա­կա­տե­գե­րը, սրերն ու նե­տե­րի սլաք­նե­րը և ­զի­նա­վառ­ված­նե­րի բո­լոր զեն­քե­րը թե­պետ և ­զա­նա­զան էին ըստ ի­րենց տես­քի, բայց բո­լո­րի նյութն էլ եր­կաթ էր: Ն­րանց զերծ պա­հեց թլպա­տութ­յան ար­յու­նից, քան­զի թե­պետ նշա­նը ժա­մա­նա­կա­վոր էր, բայց` աստ­վա­ծա­յին: ­Պատ­շաճ չէր գոր­ծի­քը, որ կյան­քի պատ­ճառ է, ժա­մա­նա­կա­վո­րա­պես շրջել և ն­րանց հա­մար դարձ­նել մահ­վան պատ­ճառ: ­Սա­կայն հո­ղա­գործ մարդ­կանց (հա­մար) եր­կա­թը կյան­քի պատ­ճառ է (նրանց հա­մար), ով­քեր հո­ղա­գործ են, և ­սա­կայն ի­րենց ա­գա­հութ­յան պատ­ճա­ռով զրկում և զ­լա­նում (օգ­նել) մեկ­մե­կու, և ­խախ­տում են ի­րենց հայ­րե­րի դրած սահ­մա­նը: ­Կա նաև մի այլ տե­սակ, որ այս եր­կու աս­ված­նե­րից վատ­թար է. շա­տե­րը հա­նուն աստ­ված­նե­րի եր­կաթ­յա կուռ­քեր են պատ­րաս­տում, տե­գեր և ­նի­զա­կա­տե­գեր են նվի­րում նրանց, ո­վքեր պիղծ և ­գար­շե­լի էին այդ գոր­ծիք­նե­րի հա­մար. ­Հե­սուն դրանք ար­ժա­նի չհա­մա­րեց մա­տու­ցել իբրև թլպա­տութ­յան նյութ, բայց այն­քան մե­ծա­րեց քա­րե դա­նակ­նե­րը, որ (դրանք) իր հետ թո­ղեց ­Թամ­նա­սա­քա­մ: