ԱՐԵԳԱԿԻ ԵՎ ԼՈՒՍՆԻ, ՈՐՈՆՔ ԼՍԵՑԻՆ ՀԵՍՈՒԻՆ ԵՎ ԶՈՐԱՎԻԳ ԵՂԱՆ ՆՐԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

Ոչ միայն հինգ թա­գա­վոր­ներն էին այն­տեղ, այլև, ինչ­պես հե­թա­նոս­նե­րից ո­մանք են ա­սում, թե­պետ և­ ա­ռաս­պե­լա­կան բա­ներ են, ե­րեք բյուր դ­­ևեր էին, որ ըն­կան երկն­քից և ­մար­դուն հա­նե­ցին դրախ­տից ու ամ­բողջ աշ­խար­հը գցե­ցին մեղ­քի և մահ­վան տակ: Եվ այն օ­րը ե­րե­սուն հա­զար զորք էր ե­կել ­Գա­բա­վոն հինգ թա­գա­վոր­նե­րին թի­կուն­քից օգ­նե­լու (որ­պես­զի) թերևս կա­րո­ղա­նան կո­տո­րել եբ­րա­յե­ցի­նե­րի որ­դի­նե­րին, ո­րոնց մեջ ա­ղոտ ճրագն ան­մա­րե­լի էր եր­ևում: Եվ չա­րի խա­վա­րա­սեր զոր­քե­րը բազ­մա­նում էին և ­մո­րե­խի ամ­պի նման ծած­կում էին եր­կին­քը: ­Նա­վեի որ­դի ­Հե­սուն գո­չեց առ­յու­ծի նման, վա­րից վեր դո­ղաց­րեց, փախց­րեց և ց­րեց նրանց իբրև վախ­կոտ աղ­վես­նե­րի ե­րամ: ­Սու­րը դրած կո­տո­րում էր նրանց մինչև Ա­զե­կի և ­Մա­կե­դի կող­մե­րը: Իսկ նրանք, երբ խու­ճա­պա­հար փախ­չում էին Իս­րա­յե­լի որ­դի­նե­րից ­Սո­րո­նի­մի մոտ, ­Տե­րը ո­րո­տաց երկն­քից, և ն­րանց վրա սկսեց կարկ­տա­խառն քա­րեր տե­ղալ. քա­նա­նա­ցի­նե­րը ա­վե­լի շատ կո­տոր­վե­ցին սրան­ցից, քան Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի սրից:

Իսկ ե­թե ­Հե­սո­ւին բա­վա­կան էր իր բար­կութ­յան վրեժն առ­նել նրան­ցից, ա­պա նրանք ի՞նչ կա­րիք ու­նեին քա­րե կար­կու­տի օգ­նութ­յա­նը. վերն ա­սա­ցի, ե­թե ի­մա­ցար: ­Սա­տա­նան սո­ղուն է, (բայց) ոչ թե հո­ղի վրա, այլ` օ­դի, որ ամ­պի նման իր բազ­մա­գունդ բո­լոր դ­­ևե­րով ե­կավ կանգ­նեց քա­նան­ա­ցի­նե­րի վրա: ­Հե­սո­ւի նի­զա­կը չէր կա­րող այն­տեղ հաս­նել. վե­րին օգ­նա­կա­նի կա­րի­քը կար, զեն­քը զեն­քին և ­ձայ­նը ձայ­նին մար­դա­ձայն բար­բա­ռով (բախ­վե­ցին), երկ­նա­յին սրի ո­րոտ­ման ձայ­նը` հրա­ծին կար­կու­տը, տան­ջեց վե­րին դ­­ևե­րի գնդե­րը: ­Հե­սուն ա­րե­գա­կից ու լուս­նից բարձր տե­սավ Աստ­ծուն, ո­րը նրանց օգ­նութ­յան էր հա­սել: ­Հե­սուն (ոչ միայն) լու­սա­տու­նե­րի ա­նուն­նե­րը հրա­մա­յա­բար էր տա­լիս, այլև ­Տի­րոջ լու­սա­տու­նե­րին հրա­մա­յում էր մտքով, ինչ­պես և գր­ված է. «Ա­րե­գա­կը թող ­Գա­բա­վո­նի վրա կանգ­նի և ­Լու­սի­նը` Ե­լո­նի ձո­րի վրա» (­­Հե­սու Ժ 12): Ա­րե­գա­կը ա­վե­լի թեթև թև­ ու­նի, քան ­Լու­սի­նը, բայց ­Նա­վեի որ­դի ­Հե­սուն հա­վա­սա­րեց­նում է պա­տաս­խա­նի հրա­մա­նը, ո­րով­հետև բո­լո­րի կա­ռա­վա­րին մո­տիկ էր տես­նում:

Լ­սե­լի­քը մտքի դուռն է. Ա­րե­գա­կը և ­Լու­սի­նը լսե­լի­քի դռներ չու­նեն. ինչ­պե՞ս ձայ­նի հնչյու­նը ներս գնաց. երբ ականջ­նե­րովդ հզո­րա­գույն ստույգ հրա­մա­նը (չես լսում, ա­պա ինչ­պե՞ս­ է), ըս­տինք­յան ա­ռանց ա­կանջ­նե­րի նրանց լսել տա­լիս: Ոչ թե երկն­քում հրաձ­գութ­յուն էր փնտրում, այլ ար­ևա­պաշտ­նե­րին էր հան­դի­մա­նում: Օ­դի բնութ­յան նման Ա­րե­գա­կին մշտա­շարժ ենք ա­նվա­նում: ­Կեն­դա­նուն դյու­րին է մի տե­ղում մնա­լը, իսկ նրա հա­րա­շարժ շնչին` անհ­նա­րին: ­Հե­սուն այն­պես կար­գադ­րեց լու­սա­տու­նե­րին և­ իբրև ան­շունչ քա­րեր թմրեց­րեց նրանց` մե­կով կշռե­լով եր­կու­սին[1]:

[1] Մեկ խ­ոս­քով կար­գա­դրելով եր­կուսի­ն: