ԳԱԲԱՎՈՆԱՑԻՆԵՐԻ` ՀԵՍՈՒԻՆ ԽԱԲԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍՐԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իսկ քա­նա­նա­ցի­նե­րը, որ ա­նիծ­ված էին և­ ի­րա­պես ա­նիծ­ված` մի լա­րա­բա­ժին երկ­րի ժա­ռան­գութ­յուն (իսկ) չու­նեին, այլ` խա­բեութ­յամբ և ­պա­տե­հութ­յուն­նե­րով, ո­րով­հետև մի մա­սը ­Սե­մի ցե­ղին էր (բա­ժին) հա­սել: Ար­դար դա­տա­վորն ա­նի­րավ դա­տաս­տան չի կա­տա­րում. «Ա­նիծ­յալ է նա, ա­սում է, ով կփո­խի իր հայ­րե­րի (դրած) սահ­մա­նը» (Բ­ Օր. ԻԷ 17): Այս սահ­մա­նա­փո­խութ­յու­նը նախ քա­նա­նա­ցի­նե­րը կա­տա­րե­ցին` անեծ­­քի են­թարկ­վե­լով, իսկ Աստ­ված, որ բո­լո­րի ար­դար դա­տա­վորն է, այն­տեղ կվե­րա­դար­ձնի: ­Բայց ­Նա­վեի որ­դի ­Հե­սուն ոչ նրանց բազ­մութ­յու­նից զար­հու­րեց, և­ էլ նրանց պատ­րաս­տութ­յու­նից սոս­կաց, (այլ) վերց­նե­լով իր զոր­քե­րի բազ­մութ­յու­նը` հա­սավ ­Գաղ­գա­ղա­յի ­Գա­րիզ լե­ռան մոտ: ­Գա­րի­զը ժո­ղո­վա­րան դարձ­րեց և ­Գե­բա­ղը սար­կա­վա­գա­նոց շի­նեց, ո­րով և­ ա­նեծք կար­դաց ­Գե­բա­ղին և­ օրհ­նութ­յուն` ­Գա­րի­զին:

Եվ ի՞նչ.­ այս եր­կու լեռ­նե­րը, ո­րոնք կից են ի­րար և ­բա­ժան­ված ի­րա­րից. նմա­նութ­յունն են մեր երկ­դի­մի բնութ­յան. ա­նեծք մեր մարմ­նա­կան բնութ­յանն աղ­տե­ղի գոր­ծե­րի հա­մար, և­ օրհ­նութ­յուն հո­գու և ­մարմ­նի ար­դար գոր­ծե­րի հա­մար: Եվ ձո­րը բա­ժա­նում է ­Գե­բաղն ու ­Գա­րի­զը, իսկ նրանց մեջ­տե­ղը կա­ռուց­ված է ­Շամ­րին քա­ղա­քը: Եվ այս օ­տար չէ մեր բնութ­յա­նը. մեջ­տե­ղը սրտի բնութ­յունն է, և ­նու­յնը հո­գու և ­մարմ­նի խորհր­դա­րանն է: ­Թող մեր ա­ջա­կող­մը ­Գա­րի­զը լի­նի և ­ձա­խա­կող­մը ­Գե­բա­ղը: ­Հարկ է ա­կանջ­նե­րի եր­կու ցնցուղ­նե­րի մի­ջով ըն­կա­լել, և ­ձայ­նա­կան հնչու­մով սրտին ներ­գոր­ծել. օրհ­նութ­յու­նը մեր ներսն ըն­դու­նենք և­ ա­նեծ­քը հե­ռաց­նենք, հա­լա­ծենք (մե­զա­նից), ա­պա մեր եր­կու կող­մե­րը ­Գա­րիզ կլի­նեն և­ ոչ ­Գե­բաղ:

­Բայց այժմ հարց­նենք երկճ­յուղ փայ­տի մա­սին, ո­րից կախ­վե­ցին քա­նա­նա­ցի­նե­րի թա­գա­վոր­նե­րը: «Դ­րեք, ա­սում է, ձեր ոտ­քե­րը թա­գա­վոր­նե­րի պա­րա­նոց­նե­րի վրա» (­­Հե­սու Ժ 24): ­Քաջ զո­րա­կան­նե­րը մարդ­կանց սպա­նում են տե­սա­նե­լի կեր­պով, իսկ սա­տա­նա­յին, նրա բո­վան­դակ չա­րութ­յու­նը` ծա­ծուկ: ­Նա­վեի որ­դին` ­Հե­սուն, նրան կա­պո­տում է իր գոր­ծա­կից­նե­րի հետ միա­սին և­ իր երկ­րա­յին սպա­ռա­զեն զո­րա­կան­նե­րի ոտ­քի տակն առ­նում: Ին­քը չի սպա­նում, ո­րով­հետև ­Հե­սու է[1]. այդ Հե­սու ա­նու­նը (միայն) հրա­մա­յել գի­տե դա­տո­ղա­կան խրա­տին, և ն­րա ձեռ­քով հաս­տա­տում է ճշմար­տութ­յու­նը:

­Հինգ թա­գա­վոր­նե­րին սպա­նելն ու փայ­տից կա­խելն այս­տեղ այ­լա­բա­նութ­յուն է և ­տե­սա­կան ակ­նարկ: ­Հինգ թա­գա­վոր­նե­րը կեր­պա­րան­քով մար­դա­դեմ էին, օ­ձաձև, հին վի­շա­պի բնա­կա­վայր, իսկ տե­սա­կով, գոր­ծե­րով, նմա­նութ­յամբ ու ձ­­ևով` բա­նա­կան օձ: Ըստ հինգ թա­գա­վոր­նե­րի, օ­ձը հինգ ոտք ու­նի, սո­ղա­լիս կրկնե­լով գա­լար­վում է հինգ ան­գամ[2]: Եբ­րա­յե­ցի­նե­րին կան­չեց Ե­գիպ­տո­սից` ա­նեծ­քի վրեժն առ­նե­լու ա­ռա­ջին օձից և ն­րա ու­սուց­չից: ­Հե­սուն նրանց` օ­ձաձև հին­գին կա­պում և ­թույլ է տա­լիս (նրանց) սպա­նել այն զա­վա­կին, ո­րին կյան­քի կայ­ծա­կը կոծկ­ված էր պա­հում: ­Մարդ­կա­յին ոտ­քը կո­խում և­ աստ­վա­ծա­յին հուրն այ­րում էր մեղ­քը: ­Չի հրա­մա­յում փայ­տը կո­խել, ո­րով­հետև օ­ձաձև չէր. թա­գա­վոր­նե­րի ձ­­ևը կո­խեց:

Ե­թե մար­դու բնութ­յա­նը մո­տե­նաս և­ ի­մաս­տուն մտքով քննես, նրա (օ­ձի) նման ա­զա­տութ­յուն կտես­նես. ե­թե կա­մե­նաս` օ­ձաձև կլի­նի և ­թե կա­մե­նա` աստ­վա­ծաձև: ­Մար­դու առա­քի­նութ­յունն աստ­վա­ծա­յին կեր­պա­րանք է, ինչն Աստ­ված բնութ­յամբ ու­նի, մար­դը կա­րող է ձեռք բե­րե­լով ստա­նալ: Իսկ ե­թե աչ­քը երկ­րին տնկի և ս­րա գոր­ծե­րով կապ­վի, գա­լար­վի` (այլևս) ինքն ի­րեն օ­ձաձև դարձ­րեց. աչ­քով, քթանցք­նե­րով, ականջ­նե­րով, բե­րա­նով և ­հին­գե­րորդ` ներ­քին հա­մով: Այս Հին­գը միա­բան կապ­ված գա­լար­վում են, մա­նա­վանդ, որ ի­գա­կան մա­սե­րով, կա­նա­ցի ձայ­նե­րով մար­դու լսե­լի­քը մե­ղա­վոր­վում է և ­մե­ղա­վոր­վածն ան­բա­ժա­նե­լիո­րեն կապ­վում է իր զու­գակ­ցի հետ. աչ­քը խո­նարհ­վում է աչ­քին, հո­տը հո­տին է միա­խառն­վում, բե­րա­նը համ­բու­րում է, հա­մը խառն­վում է հա­մի հետ. սրանք խո­կում կոչ­վե­ցին: Այս չար բա­նե­րը ցույց տվե­ցին ծա­ռի հետ օ­ձի միա­բա­նութ­յու­նը: Օ­ձը հղա­ցավ ա­ներ­ևույթ չա­րութ­յան կեր­պա­րանք­ներ և­ ա­րու բնութ­յուն ե­ղավ ծա­ռի պտղի միջ­նոր­դութ­յամբ, խա­բեց ու մե­ղա­վո­րեց ի­գա­կան մա­սի հինգ զգա­յութ­յուն­նե­րը, ա­պուշ դարձ­րեց կնոջ միտքն ու Աստ­ծու պատ­վի­րան­նե­րը մո­ռաց­նել տվեց մինչև պա­տե­րազ­մի մեջ մտավ և պատ­վի­րեց նայ­ված­քի (հա­մար), ո­րից հարկ է, որ զգու­շա­նա:

[1] Նկատի ունի անվան «Փր­կիչ» իմա­ստ­ը, որն ակ­նարկում է Հիս­ուս Քրի­ստոսին­:

[2] Օձի հինգ գալա­րն­եր­ի խորհրդաբանական այս մեկնությունը քաղված է Փիլոն Ալեքսանդրացու Ծննդոց մեկնությունից. «Փիլոնի Եբրայեցւոյ մնացորդք ի Հայս, որ են մեկնութիւնք Ծ­նն­դոց եւ Ելից…», աշխատ. հ. Մկրտիչ վրդ. Աւգետեան, Վենետիկ, 1826, էջ 25-26: