ԵՐԿՆԱՎՈՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՆԱՎԵԻ ՈՐԴԻ ՀԵՍՈՒԻ ՄԱՍԻՆ

Ս­պա­րա­պետ եմ, ա­սում է ­Տի­րոջ զո­րա­պե­տը: (Ս­րա­նով) հայտ­նի դարձ­րեց և ­ցույց տվեց, որ տաս­ներ­կու բյուր հրեշ­տակ­ներ ե­կել օգ­նութ­յան էին հա­սել տաս­ներ­կու ազ­գե­րին, և նա իր ան­ձը շատ ա­վե­լի բարձր էր ցույց տա­լիս, քան գնդե­րի բազ­մութ­յու­նը: Եվ դարձ­յալ խո­նա­րհա­գույն մեր­ձա­ցու­մով ա­ղեր­սում էր Իս­րա­յե­լի Աստ­ծուն ու ա­սում. ­Ժո­ղո­վուրդ իմ, քեզ ի՞նչ­ ա­րե­ցի կամ քեզ ի՞նչ մեղք գոր­ծե­ցի, մի՞­թե քեզ հա­մար չհայտն­վե­ցի ­Բա­ղա­մի մո­գին: ­Բա­ղա­կը ա­ռա­քեց կան­չել նրան ­Մի­ջա­գետ­քից` քեզ ա­նի­ծե­լու, նզո­վե­լու (տե՛ս ­Թիվք ԻԲ 1-7) և­ ինձ հայտ­նե­ցի նրան` մո­գին և ­հան­ցա­վո­րին, որ­պես­զի դու հան­ցանք չկա­տա­րես, և­ ա­ռա­վե­լա­պես` ա­նարգ է­շին, որ­պես­զի դու ի­մաս­տնա­նա­լով զգաս­տա­նաս: Եվ ե­թե ի սեր մարդ­կանց Աստ­ված հայտն­վում է այդ­պի­սի ա­նարգ (էակ­նե­րին), ա­պա ո՞վ­ ինչ կա­րող է ա­սել այն հրեշ­տա­կի մա­սին, որ ­Հե­սո­ւին եր­ևաց, ե­թե նա Աստ­ված չէր և­ եր­ևաց իբրև հրեշ­տակ: