Սպարապետ եմ, ասում է Տիրոջ զորապետը: (Սրանով) հայտնի դարձրեց և ցույց տվեց, որ տասներկու բյուր հրեշտակներ եկել օգնության էին հասել տասներկու ազգերին, և նա իր անձը շատ ավելի բարձր էր ցույց տալիս, քան գնդերի բազմությունը: Եվ դարձյալ խոնարհագույն մերձացումով աղերսում էր Իսրայելի Աստծուն ու ասում. Ժողովուրդ իմ, քեզ ի՞նչ արեցի կամ քեզ ի՞նչ մեղք գործեցի, մի՞թե քեզ համար չհայտնվեցի Բաղամի մոգին: Բաղակը առաքեց կանչել նրան Միջագետքից` քեզ անիծելու, նզովելու (տե՛ս Թիվք ԻԲ 1-7) և ինձ հայտնեցի նրան` մոգին և հանցավորին, որպեսզի դու հանցանք չկատարես, և առավելապես` անարգ էշին, որպեսզի դու իմաստնանալով զգաստանաս: Եվ եթե ի սեր մարդկանց Աստված հայտնվում է այդպիսի անարգ (էակներին), ապա ո՞վ ինչ կարող է ասել այն հրեշտակի մասին, որ Հեսուին երևաց, եթե նա Աստված չէր և երևաց իբրև հրեշտակ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: