Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։13

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:12
   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:
   
   Սուրբ Մարկոսը Նրա մասին գրում է. «Նա գազանների հետ էր, և հրեշտակները ծառայում էին Նրան» (Մարկոս. 1:13), որպեսզի մեկի մեջ ողորմության, իսկ մյուսի մեջ՝ ուժի դրսևորման նշան տեսնես: Ըստ քո բնության՝ Նա գազանների կողմից եկող վտանգի է ենթարկվում, իսկ ըստ աստվածային բնության՝ հրեշտակները ավետում են Նրա մասին:
   

Գրիգոր Մեծ Պապ

Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:
   
   Փորձությունը տեղի է ունենում երեք ճանապարհով՝ ներշնչման, հաճույքի և համաձայնության։ Երբ փորձվում ենք (մեծ մասամբ փորձվում ենք հաճույքի միջոցով, բայց նաև համաձայնության միջոցով ենք մեղք  գործում),  իմանում ենք մարմնի մեղքերի մասին և մեր ներսում պայքար ենք զգում: Բայց Կույսի արգանդում մարմնավորված Աստված աշխարհ եկավ առանց մեղքի և առանց Իր մեջ որևէ հակասություն ունենալու: Հետևաբար, Նա կարող էր փորձվել ներշնչմամբ, սակայն մեղքից բխող հաճույքը չէր դիպչում նրա մտքին: Հետևաբար, այս ամբողջ դիվական փորձությունը տեղի է ունենում դրսից, այլ ոչ թե ներսից:
   

Ա. Լոպուխին

Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան: (Սինոդական թարգ․)[13]
   
   Մարկոս ավետարանիչը հակիրճ  է փոխանցում սատանայի կողմից Քրիստոսի փորձվելու մասին  պատմությունը: Բայց նա ավելացնում է, որ Քրիստոսը անապատում «գազանների հետ» էր: Սրանով ավետարանիչը ցանկանում է ասել, որ Քրիստոսը սատանայի նկատմամբ իր տարած հաղթանակով վերականգնեց մարդկանց հանդեպ կենդանիների ունեցած ենթակայական այն հարաբերությունները, որոնցում բոլոր կենդանիները գտնվել են դեռ չմեղանչած Ադամի հետ: Այսպիսով՝ Քրիստոս անապատը վերածում է դրախտի (Հոբ. 5:23, Ես. 11:6)
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:
(Արարատ թարգ․) Նա այնտեղ մնաց քառասուն օր և սատանայից փորձության ենթարկվեց. ապրում էր գազանների հետ, ու հրեշտակները ծառայում էին նրան։
(Գրաբար) Էր նա անդ աւուրս քառասուն փորձեա՛լ ի սատանայէ: է՛ր ընդ գազանս, եւ հրեշտակք պաշտէին զնա: