Սուրբ Եփրեմ Ասորի
«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»:
«Ժամանակը հասել է», այսինքն՝ այն ժամանակները, որոնց շընթացքում տեղի են ունեցել սերնդափոխությունները: Առաջին շրջանը ձգվել է Ադամից մինչև Նոյ՝ Սեթի սերունդների ստեղծած միության հետ, երբ նրանք առանձնացան Կայենի սերնդից և հեռացան նրանից: Երկրորդը՝ Նոյից մինչև Աբրահամ եղած շրջանն էր, երբ արգելվում էր արյուն ուտելը: (Ամեն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպես խոտն ու բանջարն եմ տվել: Կենսատու արյուն պարունակող մի՛ս չուտեք (Ծննդ. 9:3–4)): Աբրահամի ժամանակներից մինչև Մովսես եղավ օրենքից դուրս կամ օրենքից առաջ կատարվող թլփատության շրջան, իսկ Մովսեսից մինչև Քրիստոսի մարդեղացումը՝ օրենքի շրջան. ժամանակը հասել էր, քանի որ այլևս չկար մեկը, որը կարող էր փոխարինել և շարունակել շրջանների փոփոխությունը: Ավելին, նախապատմական ժամանակներում՝ Աբելից մինչև Նոյ, Աստծուն կամայական ընծաներ էին մատուցվում: «Նա մեզ կհանգստացնի»,– ասում է,– իր զոհաբերություններով» (Ծննդ. 5:29): Այնուհետև ջրհեղեղից հետո Նոյը զոհ մատուցեց Արարատ լեռան վրա կառուցված (Ծննդ. 8:20) զոհասեղանի վրա: Դրան հաջորդեց Աբրահամի զոհաբերությունը Ամոր լեռան վրա (Ծննդ․ 22:1–19), Հակոբինը՝ Բեթխեհեմում (Ծննդ․ 28:18–19), Հիսուսինը (Հեսու)՝ Հորդանան գետի մեջ՝ անցանման վայրում (Հեսու. 4:9), ապա Սելովի զոհաբերությունը, որտեղ տեղադրվեց Վկայության Խորանը (Հեսու. 18:1), և դրանից հետո Սողոմոնի զոհաբերությունը՝ Երուսաղեմի առաջին տաճարում (Ա Թագ. 8:5, Բ Մնաց. 6:12), և Քրիստոսի զոհաբերությունը, որը մինչև ժամանակների լրումը Նա հաստատեց Իր Եկեղեցում, քանի որ այն այլևս չի փոխվում: Հետևաբար, «ժամանակը հասել է», քանի որ «այսուհետ, ինչպես ասում է ավետարանիչը, ավետարանվում է Աստծո արքայությունը» (Ղուկ. 16:16): Կամ էլ «Ժամանակը հասել է» արտահայտությունը կարող է նշանակել՝ հասել է Իսրայելի ժամանակը:
Մաղաքիա արք. Օրմանյան
«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:14
Ա. Լոպուխին
«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»: (Սինոդական թարգ․)[15]
«Ժամանակը հասել է» արտահայտությունն ավելի ստույգ լինում է՝ իր ավարտին է հասել ժամկետը կամ ժամանակաշրջանը, այսինքն՝ Աստծո կողմից Փրկչին (cairoV, այլ ոչ թե cronoV) ընդունելու նպատակով մարդկությանը նախապատրաստելու համար նշանակված ժամանակահատվածը: Ներկայիս ժամանակը, որում Քրիստոսի ունկնդիրները դեռ ապրում են, կյանքի Նոր կարգին, այսինքն՝ Աստծո Արքայությանը անցնելու ժամանակն է:
«Հավատացե՛ք Ավետարանին»: Հունարենում այստեղ դրված է «en tw euaggeliw=Ավետարանում» տարբերակը: Այս արտահայտությունն անսովոր է Նոր Կտակարանի համար: «Histeuein» բայը ամենուր օգտագործվում է հայցական հոլովի նախածանցով։ Ուստի ավելի լավ է որոշ հնագույն ձեռագրերի (օրինակ՝ Որիգենեսի) նման «tw euaggeliw» արտահայտությունը կարդալ առանց որևէ նախածանցի և թարգմանել՝ «Հավատացե՛ք Ավետարանին», այսինքն՝ Աստծուն, Ով մարդկանց հետ խոսում է Ավետարանով:
Մյուս մասերի մեկնաբանությունը տրված է Մատթեոսի Ավետարանի զուգահեռ համարի մեկնաբանության մեջ (Մատթ. 4:17):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»:
(Արարատ թարգ․) ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։
(Գրաբար) կատարե՛ալ է ժամանակ, եւ հասեա՛լ է արքայութիւնն Աստուծոյ. աւատացէ՛ք ննաւետարանն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: