Ծննդոց գրքի մեկնություն 1:21

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է:

   

Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:20  
   

Ա. Լոպուխին

Եվ Աստուած ստեղծեց  խոշոր  ձկներ, կենդանության շունչ ունեցող ամեն տեսակ սողուններ, որ արտադրեցին ջրերն ըստ նրանց տեսակների, և ամեն տեսակ  թևավոր թռչուններ՝ ըստ նրանց տեսակների: Եվ Աստված տեսավ, որ լավ է: (Սինոդական թարգ․)[21]

   
   Խոշոր ձկներ… Սլավոնական տեքստը դրանց անվանում է խոշոր «կետեր», բնագրում դրված է «թանինիմ» բառը, որն ընդհանրապես ունի խոշոր չափի ջրային կենդանիների (Հոբ 7:12, Սաղմ. 73:13, Եզ. 29:4), խոշոր ձկների այդ թվում և կետերի (Սաղմ. 103:25, Երեմ. 51:34, Հովն. 2:11), մեծ օձի (Ես. 27:1) և կոկորդիլոսի (Եզ. 29:3) իմաստ. մի խոսքով՝ խոշոր երկկենցաղների ողջ դասը: Սրանով տրվում է տպավորիչ մի ցուցում այն մասին, որ երկկենցաղների ու թևավորների նախնական տեսակներն առանձնացել են իրենց հսկայական չափերով, ինչը հաստատվում է նաև հնէաբանության տվյալներով, որոնք բացահայտում են անհետացած, իրենց հսկայական չափերով ապշեցնող նախաջրհեղեղյան կենդանիների մի ամբողջ լայնածավալ դաս (իխտիոզավրեր, պլեզիոզավրեր, վիթխարի մողեսներ և այլն):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ստեղծեց մեծ-մեծ ձկներ ու ամեն տեսակի կենդանի շունչ ունեցող սողուններ, որպեսզի ջրերը լցվեն դրանցով՝ ըստ իրենց տեսակների, և ամեն տեսակի թևավոր թռչուններ՝ ըստ իրենց տեսակների: Եվ Աստված տեսավ, որ բարի է:
(Գրաբար) Եւ արա՛ր Աստուած կէտս մեծամեծս, և զամենայն շունչ զեռնոց կենդանեաց, զոր հանին ջուրք ըստ ազգի իւրեանց. և զամենայն թռչունս թևաւորս ըստ ազգի: Եւ ետես Աստուած զի բարի՛ են: