Ա. Լոպուխին
Այդ երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում: (Սինոդական թարգ․) [10]
Այդ երկրում սով եղավ … Այն է՝ Նագևում կամ Արաբական անապատի հյուսիսային սահմաններում, որտեղ վերջիվերջո հանգրվանեց Աբրամը: Սա, իհարկե, նոր և զորեղ փորձություն էր նրա հավատքի համար. փոխանակ, համաձայն աստվածային խոստման, իր նոր տերության զանազան բարիքները վայելելու, սկզբից ևեթ հարկադրված եղավ կրել այնպիսի ծանր զրկանք, ինչպիսին սաստիկ սովն էր:
Եվ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար… Քանի որ, իր բերրիությամբ հայտնի Նեղոսի հարթավայրը ընկած էր Արաբական անապատից շատ ավելի ներքև, ապա «իջավ» արտահայտությունը կարելի է տեղին համարել: Աբրամը Եգիպտոս ուղևորվեց՝ հավանաբար ոչ առանց աստվածային հատուկ ներշնչման, և հենց սովի ժամանակ, ինչպես նման դեպքերում վարվում են Արաբիայի բեդուինները մինչ այսօր:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում:
(Արարատ թարգ․) Այդ երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտությամբ բնակվելու, որովհետև սովը սաստկացել էր այդ երկրում։
(Գրաբար) Եւ եղև սո՛վ յերկրին, և էջ Աբրամ յԵգիպտոս բնակել անդ պանդխտութեամբ, զի զօրացա՛ւ սով յերկրին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: